ԱՄՆ-ի 30 նահանգ դատի է տվել Meta-ին՝ երեխաների և դեռահասների վրա Instagram-ի ու Facebook-ի վնասակար ազդեցության, ինչպես նաև նրանց գաղտնիության մասին օրենքների խախտումների համար։ Նահանգները Meta-ից պահանջում են ավելի քան 1 տրիլիոն դոլար և հարթակներում մի շարք փոփոխությունների իրականացում։ Դրանց թվում են մինչև 18 տարեկանների համար «լայքերի» քանակի վերացումը, ծնողական հաստատման համակարգի ներդրումը, անվերջ սքրոլի և տեսանյութերի ավտոմատ նվագարկման դադարեցումը, ինչպես նաև առաջարկությունների ալգորիթմների փոփոխությունը։
Meta-ն հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ընկերությունը երկար տարիներ աջակցում է երիտասարդ օգտատերերին։ Եթե 30 նահանգները հաղթեն դատավարությունում, փոփոխությունները կարող են տարածվել ամբողջ ԱՄՆ-ում։ Այդ նահանգները ներկայացնում են երկրի բնակչության գրեթե երկու երրորդը։
Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում








