Իլոն Մասկի հայրը՝ հարավաֆրիկացի ձեռնարկատեր Էրոլ Մասկը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ամերիկյան Tesla ընկերությունը կարող է արժենալ 8 տրիլիոն դոլար իր Optimus ռոբոտների թողարկումից հետո։
Ընկերության շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է մոտավորապես 1.23 տրիլիոն դոլար։ «Tesla-ն նույնպես կարժենա մոտ ութ տրիլիոն դոլար, հատկապես, երբ թողարկվեն Tesla-ի Optimus ռոբոտները», - ընդգծել է Մասկը։ Հարավաֆրիկացի ձեռնարկատերը շեշտել է, որ Tesla-ի մեքենաների արտադրությունն այժմ մղվում է երկրորդ պլան, իսկ Optimus ռոբոտներն ու այլ մշակումները՝ առաջնահերթություն։
Իլոն Մասկը նախկինում հայտարարել էր, որ Tesla-ն 2027 թվականի վերջին կսկսի մարդանման Optimus ռոբոտների վաճառքը, որոնք, ինչպես սպասվում է, կկատարեն բարդ առաջադրանքներ և կօգտագործվեն արդյունաբերական միջավայրերից դուրս։








