Իրանը դեռևս որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ դեռևս որոշում չի կայացվել բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, չնայած Կատարի և Պակիստանի կողմից ներկայացված միջնորդների ջանքերին՝ հաղորդագրություններ փոխանակելու և կապերը պահպանելու համար:
Նախկին հաղորդակցման ուղիները դարձել են անարդյունավետ, և Իրանն այժմ մշակում է ժամանակավոր լուծում, որը կարող է դառնալ մշտական: Իրանի արտգործնախարարը չի նշել, թե որ հաղորդակցման ուղու մասին է խոսքը։ Արաղչին հիշեցրել է, որ Իսլամաբադի հուշագրի համաձայն՝ կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները: Միացյալ Նահանգները խախտել է այս համաձայնագիրը:








