ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ապագայում կարող է այլևս չունենալ նախկին ռազմավարական նշանակությունը։
Նրա խոսքով՝ Իրանը նեղուցը փորձել է օգտագործել որպես ճնշման գործիք՝ սպառնալով փակել այն, ինչի հետևանքով էներգակիրների փոխադրման ուղիները վերանայվում են։
«Առաջիկա երկու տարիներին կտեսնենք, որ Հորմուզի նեղուցը կկորցնի իր նախկին նշանակությունը։ Այն կդառնա պարզապես ևս մեկ ջրային ուղի։ Կարծում եմ՝ այսօր նեղուցով տեղափոխվող էներգակիրների 50-70%-ը կուղղվի ստորգետնյա խողովակաշարերով», — նշել է Բեսենթը։








