Հնդկաստանը, որը BRICS-ի նախագահող երկիրն է, հրավերներ է ուղարկել պետությունների և կառավարությունների ղեկավարներին սեպտեմբերին նախատեսված խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։
«Մենք պատրաստվում ենք և արդեն հրավերներ ենք ուղարկել», - ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու կամ նշելու, թե արդյոք պատասխաններ ստացվել են։ Ջայսվալի խոսքով՝ հրավերներ են ուղարկվել նաև մի քանի միջազգային ասոցիացիաների ղեկավարների՝ մասնակցելու տեղեկատվական նիստին։
Ավելի վաղ կառավարական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Հնդկաստանը հրավեր է ուղարկել Ռուսաստանին՝ մասնակցելու BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին։ Հնդկաստանն այս տարի BRICS-ի նախագահող երկիրն է։ BRICS-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ին։ Հնդկաստանի նախագահության հիմնական թեման է «Դիմակայունության, նորարարության, համագործակցության և կայուն զարգացման ամրապնդումը»։








