Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Ուժեղ Հայաստանի» անդամը պնդում է, որ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորել։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահի պաշտոնում հայտարարել է քաղաքացիների ընդունելություն, Ղազարյանը 5 անգամ ներկայացել է, սակայն Ռուբինյանը նրան ոչ մի անգամ չի ընդունել։
«Վճռաբեկ դատարանի որոշման հիմքով՝ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված է քրեական վարույթ, և ես սպասում եմ առաջիկայում գլխավոր դատախազին ԱԺ-ում, որը մեր համաձայնությունը կխնդրի Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և, կարծում եմ նաև, խափանման միջոցի միջնորդությամբ»,- ասաց Ղազարյանը։








