Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը եւ տեսանյութ հրապարակել։
Հուլիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել։ Ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, իսկ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե։ Այս մասին Euromedia24TV-ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ առավոտից մամուլում տեղեկություններ են տարածվում, որ հուլիսի 24-ին՝ կեսգիշերն անց՝ ժամը 00:05-ի սահմաններում, իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:








