Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավելի քան մեկդարյա գաղտնիք․ նոր բացահայտումներ՝ Մեսսիի անցյալի մասին



Նոր ուսումնասիրությունն անսպասելի փաստեր է ի հայտ բերել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ընտանիքի ծագման վերաբերյալ։ Իտալացի հետազոտողը պարզել է, որ ֆուտբոլային աստղի նախնիներից մեկը ծնվել է բրազիլական Սան Պաուլու նահանգում, նախքան ընտանիքի՝ Արգենտինա տեղափոխվելը, իսկ այդ ճանապարհորդության ընթացքում փոփոխության է ենթարկվել նաև նրանց ազգանունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։



Բրազիլական «Globo» պարբերականի փոխանցմամբ՝ իտալացի գենեալոգիայի մասնագետ Ֆիորենցո Սանտինին տարիներ է ծախսել արգենտինացի ավագի տոհմածառը կազմելու համար։ Նրա հետաքրքրությունը «Մեսսի» ազգանվան ծագման նկատմամբ առաջացել էր դեռևս «Բարսելոնայում» ֆուտբոլիստի ելույթների վաղ շրջանում։



Հետազոտությունը ցույց է տվել, որ Մեսսիի հայրական կողմի նախապապը՝ Անջելո Մեսսին, կնոջ հետ 1893 թվականին իտալական Ռեկանատի քաղաքից մեկնել է արգենտինական Ռոսարիո։ Սակայն ավելի ուշագրավ է մայրական կողմի պատմությունը։ Նրա նախապապ Ռանիերի Կոկիետինին, ծնված լինելով իտալական Սան Սևերինո Մարկե շրջանում, կնոջ՝ Ռոզա Ռիկեցայի հետ գաղթել է Բրազիլիա՝ «Վաշինգտոն» նավով 1899 թվականի սեպտեմբերի 20-ին ժամանելով Սանտոսի նավահանգիստ։



Պատմական փաստաթղթերը վկայում են, որ Բրազիլիայում ընտանիքի անունն ու ազգանունը փոփոխության են ենթարկվել, ինչը պայմանավորված էր այն ժամանակ օտարերկրյա անունների գրանցման բարդություններով։ Ռանիերին դարձել է «Ռամիերո Կոնչիետինի» (Ramiero Concchietini)՝ տիպիկ փոփոխություն այդ ժամանակաշրջանի ներգաղթյալների համար։



Հաստատվելով Սան Պաուլու նահանգում՝ նախապապն աշխատել է Ռինկաո շրջանի ֆերմաներից մեկում, որից հետո տեղափոխվել է Ռիբեյրան Պրետու քաղաք։ Հենց այնտեղ էլ ծնվել են ընտանիքի երեխաներից երկուսը, այդ թվում՝ Արդիրիգոն՝ 1904 թվականին։



Արդիրիգոյի ծնունդից մոտ մեկ տարի անց ընտանիքը լքել է Բրազիլիան և մեկնել Արգենտինա՝ հաստատվելով Ռոսարիոյի մերձակայքում։ Այնտեղ սկսվել է նոր փուլ։ Ավելի ուշ ծնվել է Մեսսիի պապը՝ Անտոնիո Կոկիետինին, այնուհետև նրա մայրը՝ Սելյա Մարիա Կոկիետինին, իսկ արդեն 1987 թվականի հունիսի 24-ին լույս աշխարհ է եկել Լիոնել Անդրես Մեսսի Կոկիետինին։ Սանտինին պարզաբանել է, որ 2019-ից 2022 թվականներին անցկացրած իր հետազոտությունների ընթացքում նկատել է՝ Իտալիայում «Կոկիետինի» ազգանվամբ որևէ գրանցում գոյություն չունի։ Փաստաթղթերի և Մեսսիի մոր բարեկամների միջոցով նա բացահայտել է, որ ազգանվան աղավաղումը տեղի է ունեցել հենց Բրազիլիայում ապրելու տարիներին։



Այս բացահայտումների շնորհիվ 2022 թվականին Մեսսին արժանացավ իտալական Սան Սևերինո Մարկե քաղաքի «պատվավոր քաղաքացու» կոչմանը՝ ի նշան իր ընտանեկան արմատների։



Ըստ ուսումնասիրության՝ չկան տվյալներ, որ 1905 թվականին Արգենտինա տեղափոխվելուց հետո Մեսսիի բարեկամներից որևէ մեկը մնացել է Ռիբեյրան Պրետուում:



Միակ խորհրդանշական կապը, որն այսօր արգենտինացի աստղին կապում է այդ քաղաքի հետ, Սան Պաուլու նահանգում գտնվող «Մարտինիկո Պրադո» անվամբ փողոցն է. այն կրում է այն ֆերմերի անունը, ով ժամանակին հյուրընկալել էր Մեսսիի նախնիներին՝ նախքան նրանց վերջնական արտագաղթն Արգենտինա։


Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան

Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց

«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում

Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց

Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով

Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում