Դուբայի իշխանությունները հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե քաղաքի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել․ հաղորդվում է
Դուբայի կառավարության մամուլի ծառայության՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։ «Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը հերքում է Reuters գործակալության տարածած տեղեկությունների իսկությունը՝ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ և հայտարարում, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ։








