Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։


Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։


Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական վրեժխնդրության և սեփական ընդդիմախոսներին մեկուսացնելու՝ իշխանական տենդի հերթական դրսևորումը։ Ամենացնցողն այս պատմության մեջ այն է, որ Սամվել Կարապետյանն իր նկատմամբ կիրառվող այս այլանդակ ապօրինությունների, շինծու մեղադրանքների ու բացահայտ քաղաքական հալածանքների պարագայում մեկ միլիմետր անգամ չի շեղվել օրենքի տառից։


Նա հանդես է գալիս որպես բացառիկ օրինապահ քաղաքացի և պետականամետ գործիչ, որը հարգում է պետական ինստիտուտները, նույնիսկ երբ դրանք բռնազավթված են գործող վարչախմբի կողմից։ Սակայն, ի պատասխան իր ընդգծված իրավահարգության, նա ստանում է միայն շինծու և ուռճացված մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալման հնչեղ, բայց դատարկ լոզունգներից մինչև փողերի լվացման աբսուրդային հոդվածներ։


2025 թվականի հունիսից մեկնարկած կալանքը, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, այժմ արդեն որերորդ անգամ մեխանիկորեն երկարաձգվում է՝ ուղեկցվելով անհեթեթ սահմանափակումներով ու շփումների արգելքներով, որոնց նպատակը քաղաքական առաջնորդին ակտիվ գործունեությունից կտրելն է։


Սակայն Սամվել Կարապետյանի դեպքը եզակի չէ, այն տեղավորվում է երկրում տիրող համատարած իրավական տեռորի տրամաբանության մեջ, որն իրականացվում է իշխանության բոլոր խոշոր ընդդիմախոսների նկատմամբ։


Սրա վառ ապացույցն են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, նրա ձերբակալությունն ու այն տոտալ իրավական տեռորը, որը կիրառվում է խոշոր գործարարի և քաղաքական ուժի ղեկավարի դեմ՝ նպատակ ունենալով կոտրել ցանկացած դիմադրություն։


Նույն ձեռագիրն ենք տեսնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջերս իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական արարում։


Իշխանությունները հասել են նրան, որ անթաքույց իրավական կամայականությամբ, ուղղակի մեխանիկական որոշումներով մարդկանց զրկում են անգամ անձնական, կենցաղային կամ առողջական նպատակներով երկրի տարածքից դուրս գալու տարրական իրավունքից։


Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը դարձել է սովորական գործիք՝ քաղաքական դաշտը վախի մթնոլորտում պահելու համար։ Այս ամբողջ գործընթացում ամենաողբերգականը Հայաստանի դատական համակարգի կատարյալ դեգրադացիան է։ Այսպես կոչված՝ իշխանության «սրտի դատավորները» վաղուց դադարել են արդարադատություն իրականացնելուց։


Նրանք վերածվել են սովորական նոտարական գրասենյակների, որոնք առանց որևէ լուրջ քննարկման, առանց հիմնավորումների և փաստարկների, պարզապես դակում և կնքում են իրենց «հրամցված» որոշումները։


Մեղադրող կողմը պահանջում է երեք ամիս, դատարանը տալիս է երկու ամիս՝ փորձելով ստեղծել անկախության պատրանք, բայց սա ընդամենը էժանագին բեմականացում է, որտեղ սցենարը գրված է բոլորովին այլ կաբինետներում։


Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող այս տոտալ ճնշումները ցույց են տալիս գործող վարչակարգի ներքին վախերն ու թուլությունը։ Նրանք սարսափում են իրական կշիռ, հեղինակություն և հայրենասիրական մղումներ ունեցող առաջնորդներից։ Երբ երկրում տիրում է իրավական կամայականությունը, իսկ դատարանները ծառայում են ոչ թե օրենքին, այլ օրվա իշխանավորին, ապա որևէ քաղաքացի պաշտպանված չէ։


Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. ով չի լռում և ով ունի ուժեղ Հայաստան կառուցելու ներուժ, հայտնվելու է իշխանական ռեպրեսիվ մեքենայի թիրախում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ապօրինության վրա հիմնված ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինը
Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը
Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին
ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)
Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը
Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին
Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)
2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ)
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ»
Շտապ
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանը
Կարող ենք ավելի մեծացնել մեր համագործակցության շրջանակները. Խաչատուրյանը՝ Հնդկաստանի պատվիրակությանը
Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին
Կարևոր
Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում

«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ

«Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին»

«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական

«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են

«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

«Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ

«Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում

«Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը

«Ժողովուրդ». Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել

«Ժողովուրդ». Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»