Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում նա Եկատերինբուրգում մասնակցեց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և շուրջ մեկուկես ժամ տևած առանձնազրույց ունեցավ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հայաստանյան փորձագիտական և քաղաքական դաշտում բուռն քննարկումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։


Այս հանդիպման և դրա հնարավոր հետևանքների շուրջ ներկայում ամենատարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ են հնչում, սակայն վերլուծական շրջանակների գերակշիռ մասը հակված չէ այս ամենի մեջ տեսնել լոկ սովորական տնտեսական բաղադրիչ կամ պարզ ցուցահանդեսային մասնակցություն։ Ընդհակառակը, շատերի բնորոշմամբ, Եկատերինբուրգ մեկնելու իրական նպատակը քաղաքական առևտրի հերթական փորձն էր և յուրօրինակ «օստապբենդերություն», որտեղ գործող իշխանությունը փորձում է իրարամերժ խաղերի ու դիվանագիտական մանիպուլ յացիաների միջոցով սեփական քաղաքական գոյատևման հարցերը լուծել։


Քննադատները շեշտում են, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից ընդունելության ձևաչափն ու Կրեմլի հետ ուղիղ երկխոսության բացակայությունն արդեն իսկ հստակ ապացույց են, որ պաշտոնական Մոսկվան այլևս չի տրվում նման էժանագին քաղաքական հնարքներին, և տնտեսական հարթակներում կայացող քննարկումները չեն կարող քողարկել անվտանգային ու ռազմավարական ոլորտներում առկա լրջագույն անդունդը։


Այս ամենի համատեքստում իրավիճակին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, որը «Փաստի» հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը՝ այն որակելով երկդիմի ու պետության համար վտանգավոր։


Գեներալի ձևակերպմամբ, Փաշինյանի այցը Ռուսաստան ոչ թե պլանավորված, հավասարակշռված պետական քաղաքականության արդյունք էր, այլ ստիպված ու վախեցած քայլ, քանի որ նա մեկնել էր այնտեղ՝ այլևս ելք չունենալու պատճառով, երբ Արևմուտքից ստացվող խոստումները չեն իրականանում, իսկ տնտեսական ու անվտանգային իրականությունը ստիպում է հետ նայել դեպի Ռուսաստան։


Այս այցը ևս մեկ անգամ ի ցույց դրեց գործող քաղաքականության սնանկությունը, քանի որ չի կարելի հակառուսական հիստերիա հրահրել երկրի ներսում, փորձել դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո վազել ՌԴ՝ հարցեր լուծելու։ Գեներալ-մայորը շեշտել է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է խաղալ երկու ճակատով՝ հույս ունենալով խաբել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, սակայն նման աշխարհաքաղաքական առևտուրը կործանարար է Հայաստանի պես փոքր երկրի համար, որն ունի անվտանգային լուրջ խնդիրներ։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ով է իրենց դիմաց նստած, և այնտեղ չեն հավատում Փաշինյանի ժպիտներին կամ հավաստիացումներին, քանի որ երբ ցերեկը Արևմուտքի ներկայացուցիչների հետ քննարկվում է ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, իսկ երեկոյան մեկնում են Ռուսաստան ու խոսում համագործակցությունից, դա ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքական տգիտություն։


Անդրադառնալով հանդիպման տնտեսական կողմին՝ նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ, և Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ փոքր տնտեսական սահմանափակումները կարող են կոլապսի ենթարկել Հայաստանի տնտեսությունը, ինչն էլ նրան ստիպում է ժամանակ առ ժամանակ մեկնել ՌԴ։


Սակայն ամենամեծ ձախողումը վերաբերում է անվտանգության ոլորտին, քանի որ վարած քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրել է իր ռազմավարական դաշնակցի լիարժեք վստահությունը, բայց փոխարենը Արևմուտքից այդպես էլ չի ստացել անվտանգության իրական, գործնական երաշխիքներ։


Գեներալը եզրափակել է միտքը՝ նշելով, որ քանի դեռ Հայաստանում իրականացվում է անկանխատեսելի և արկածախնդիր արտաքին քաղաքականություն, երկիրը շարունակելու է մնալ հարվածների տակ, իսկ ռուսաստանյան վերջին այցը որևէ բեկումնային արդյունք չի տվել և չէր էլ կարող տալ, քանի որ գործող վարչախմբի նկատմամբ վստահությունը սպառված է բոլոր կողմերից։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում
Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան