Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում



2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում և երկրորդ ամենատաք հունիսը աշխարհում: Դրա մասին ասվում է եվրոպական Copernicus Climate Change Service (C3S) կլիմայական ծառայության նոր զեկույցում:

Գիտնականների տվյալներով՝ ամսվա երկրորդ կեսն ուղեկցվել է անոմալ տապի ռեկորդային ալիքով, որը մոլեգնել է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի մեծ մասում: Մի շարք երկրներում թարմացվել են ինչպես հունիսյան, այնպես էլ բացարձակ ջերմաստիճանային ռեկորդները, իսկ էքստրեմալ շոգը հանգեցրել է բարձր ջերմաստիճանի հետ կապված մահվան դեպքերի թվի աճի:

Անոմալ շոգի պատճառներից մեկը դարձել է օվկիանոսի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանը: Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հունիսին հասել է 20,86°C-ի. սա այս ամսվա համար ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որը փոքր-ինչ գերազանցել է 2024 թվականի հունիսին սահմանված նախորդ ռեկորդը:

Հատկապես ուժգին տաքացել են Միջերկրական ծովի արևմտյան մասը և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջանները: Գիտնականները նշում են նաև Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում Էլ Նինյո երևույթի ուժեղացումը, ինչը նպաստում է գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը:

Միջին հաշվով, Արևմտյան Եվրոպայում օդի ջերմաստիճանը 3,06°C-ով բարձր է եղել 1991–2020 թվականների կլիմայական նորմայից, իսկ ամբողջ Եվրոպայում՝ 1,78°C-ով բարձր նորմայից:

Բացի շոգից, Եվրոպայի զգալի մասը բախվել է երաշտի: Տեղումների պակասը և չորացած հողերը մեծացրել են անտառային հրդեհների վտանգը, հատկապես Պիրենեյան թերակղզում և Ֆրանսիայի հարավում, ինչպես նաև ուժեղացրել են երաշտի սպառնալիքը մայրցամաքի արևելյան շրջաններում:

Copernicus-ի մասնագետների գնահատմամբ՝ մայիսին սկսված, հունիսին շարունակված և հուլիսի սկզբին կրկին ուժեղացած տապի ալիքների շարքը վկայում է այն մասին, որ կլիմայի փոփոխության ֆոնին էքստրեմալ ջերմաստիճանային երևույթները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ:


Լրահոս

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով
Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի
Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև
Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա
Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը
COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան
Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն
«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Լրացուցիչ նորություններ

...

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան