Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի կալանավորումից և նրա առանձնատանը շուրջ 13 ժամ տևած խուզարկությունից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ միայն քրեական գործի մանրամասները, այլև այն կենդանիները, որոնք պահվում էին նրա առանձնատանը։ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

«Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս։ Գ. Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։Երեկ վաղ առավոտից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Երևանի քաղաքային իշխանություններից ստանալ թույլտվություն՝ այցելելու Երևանի կենդանաբանական այգի և նկարահանում իրականացնելու՝ պարզելու, թե որտեղ և ինչ պայմաններում են պահվում Ծառուկյանի կենդանիները, ինչ վիճակում են գտնվում, արդյոք արդեն դուրս են եկել քնեցումից և ինչպես է ընթանում նրանց խնամքը։Սակայն Երևանի քաղաքապետարանը համառորեն հրաժարվեց որևէ կերպ ընդառաջել մեր խնդրանքին և հնարավորություն տալ հանրությանը ներկայացնելու կենդանիների պահման պայմանները։

Սկզբում մեզ տեղեկացրին, որ կենդանիները գտնվում են կարանտինային պայմաններում, և նրանց հետ որևէ տեսակի հանդիպում արգելված է։ Երբ պարզաբանեցինք, որ կարանտինային ռեժիմը վերաբերում է կենդանիների միջև հնարավոր շփումներին, մինչդեռ մենք ընդամենը ցանկանում էինք հեռվից տեսանկարահանել նրանց պահման պայմանները՝ առանց որևէ շփման առյուծների հետ, քաղաքապետարանից ներկայացվեց միանգամայն այլ հիմնավորում։ Այս անգամ հայտարարվեց, որ շարունակվում են քննչական գործողությունները, և այդ պատճառով իրենք չեն կարող կազմակերպել նկարահանում կամ թույլատրել լրատվամիջոցների մուտքը։Ի՞նչ էր թաքցնում քաղաքապետարանըԻնչ կապ ունեն կենդանաբանական այգում պահվող առյուծները քննության ընթացքի հետ, այդպես էլ անհասկանալի մնաց։Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի կենդանաբանական այգու հոգածությանը հանձնված էգ առյուծներից մեկի հետ ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։Դրանից հետո Քննչական կոմիտեն շտապեց հայտարարել, թե նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու, թե ինչու կենդանին չի արթնացել քնեցումից հետո։ Այսինքն՝ կոմիտեն շտապեց կենդանու ենթադրյալ մահվան պատասխանատվությունից իրեն հեռու պահել։

Սակայն այստեղ հարցը միայն մեկ կենդանու ճակատագիրը չէ։ Առաջանում է պատասխանատվության, իսկ գուցե նաև կոլեկտիվ անպատասխանատվության հարց։ Ո՞վ է պատասխանատու կենդանիների քնեցման, տեղափոխման, պահպանության և դրանց ընթացքում տեղի ունեցած հետևանքների համար։ Ի՞նչ էին արել այդ կենդանիները, որոնք հայտնվել էին այս ամբողջ գործընթացի կենտրոնում և, անկախ իրենցից, դարձել պետական գործողությունների զոհ։Հենց այս հարցերի պատասխաններն էին ցանկանում ստանալ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները՝ սեփական աչքով տեսնելով կենդանիների պահման պայմանները և դրանք ներկայացնելով հանրությանը։ Սակայն այդ հնարավորությունը մեզ չտրամադրվեց։Այս իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի կենդանաբանական այգին ևս չի կարող խուսափել հանրային հարցերից և պատասխանատվությունից, քանի որ կենդանիների պահպանությունն արդեն իրականացվում է իր պատասխանատվության ներքո։ Ուստի թե՛ քաղաքապետարանը, թե՛ գործընթացում ներգրավված մյուս պետական մարմինները պարտավոր են ապահովել առավելագույն թափանցիկություն և սպառիչ պատասխաններ տալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։Ի վերջո, Ծառուկյանի առյուծների մեղքն ո՞րն էր, որ նրանցից մեկը սատկեց։Այս պատմության մեջ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պահվածքը թերևս ամենաուշագրավն էր։ Նա, որ կրում է առյուծի անկման համար քաղաքական պատասխանատվություն, համացանցում գրել էր.«Ծառուկյանի կողմից սպանված բազմաթիվ կենդանիների մորթիները, որ շարված են նրա տան պատերին, դա ոչ մեկին չէր հուզում, հիմա ասում են՝ թե իրա մոտից տարաք, դրա համար անկեց առյուծը, ինքը շատ կենդանասեր էր, քաղաքապետարանն էլ «բարբարոս ա»։ Բոլոր ընդդիմադիրները հիմա կդառնան «կենդանասեր»։Առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։ Կենդանու օրգան-համակարգերը եղել են ախտահարված՝ փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ, ինչը պատճառ է դարձել, որ քնեցումից չի արթնացել»։Մինչդեռ առյուծի խնամակալը հայտարարել է, որ կենդանին առողջ է եղել, 12 տարեկան, ինչը մեծ տարիք չէ։ Նրա խոսքով՝ առավոտյան կենդանին սոված է եղել, և աշխատակիցներին զգուշացվել է, որ սոված կենդանուն չի կարելի քնեցնել ու ներարկում կատարել։ Սակայն, ըստ նրա, զգուշացումը հաշվի չի առնվել, և կենդանուն ներարկել են։Բացի այդ, Գալջյանը, թերևս, պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ Ծառուկյանի տան կադրերում երևացող խրտվիլակների զգալի մասը Հայաստանում չի հանդիպում և մեր պայմաններում չի բնակվում, իսկ որոշ կենդանիների ոչնչացման համար պետությունն անգամ փոխհատուցում է տրամադրում որսորդներին։ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, տասնյակ տարիներ անդամակցել է որսորդների միությանը։Միաժամանակ հիշեցնենք, որ, ըստ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի երեկվա հայտարարության, ապօրինի որսի վերաբերյալ մեղադրանք նրան ներկայացված չէ։ Նա նաև հայտնել է, որ հարկերից խուսափելու մասով քրեական վարույթը կարճվել է։ Պաշտպանության կողմի ներկայացմամբ՝ այս պահին մնացել են երկու մեղադրանք՝ փողերի լվացման և խարդախության օժանդակության վերաբերյալ»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում
Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան