Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարի



Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Հայտնում են ՀՀ ՏԿԵՆ–ից։

Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին։

Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։

Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։

Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով եւ շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին եւ նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում:

Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ:

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։

Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք։

Քաջարանի թունելի եւ մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» եւ «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից


Լրահոս

Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է
«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո
Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ
Մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 4348-ը
Կարևոր
Մեզ համար եվրոինտեգրումը ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու գործիք էր․ Աշոտյան
Համաշխարհային նոր պատերազմը չի բացառվում․ նման ընկալում կա թե՛ Եվրոպայում, թե՛ ՌԴ-ում (տեսանյութ)
Արամ Ասատրյանի և հղի կնոջ նոր հրապարակումը. (Լուսանկար)
Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում
Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից որոնվող ԱՄՆ-ի և Ուզբեկստանի քաղաքացին
Կարևոր
Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
ՔՊ-ն հիմա էլ իր ուզած տեքստով Սահմանադրությունը կարող է ընդունել․ ընդդիմութան առաջարկը (տեսանյութ)
Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի
Շտապ
Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի
Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարի
Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին
Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի

Լրացուցիչ նորություններ

...

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ

Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում

Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին

Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում

ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ)

Թումանյան–Տերյան խաչմերուկում կարգելվի փոխադրամիջոցների հետադարձը

Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին

Թրամփը Սեուլին քաշում է Իրանի պատերազմի մեջ. Նստած ենք, բայց ծնկաչոք չենք․ Դավիթ Բաբայան

ՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել ու 2 մարդու կյանք է խլել.ՌԴ-ն սպառնացել է Ճապոնիային (տեսանյութ)

Երթևեկության փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել ճանապարհահատվածում

Արդա՞ր էր, երբ Փաշինյանը թիրախավորում էր Վազգեն Սարգսյանին. հարց՝ Գագիկ Մելքոնյանին

Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է. Անցել են պարկեշտության սահմանը․ Լավրովը՝ Ճապոնիային (տեսանյութ)

Ոստիկանության պետը` առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների մասին

Դադարեցվել է «Ամառ» ռեստորանային համալիրի աշխատանքը, խախտումներ են հայտնաբերվել

Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով