Տոկիոյի մոտակայքում՝ Չիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արևելքում, տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA): ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցմամբ՝ Տոկիոյում նույնպես զգացվել են թույլ, կարճատև ցնցումներ։ JMA-ն երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը կազմել է 5.8 մագնիտուդ, տեղադրել է 50 կիլոմետր խորության վրա։
Ճապոնիայում օգտագործվող յոթ բալանոց սանդղակով ցնցման առավելագույն ուժգնությունը կազմել է 4.0։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։








