Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է.

գրում է.Ազգային ժողովի ընտրությունների նախնական ու չափազանց վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո քննարկումների հիմնական թեման վերաբերում է նրան, թե ինչ է անելու ընդդիմությունը, ի մասնավորի՝ արդյո՞ք խորհրդարան անցած ուժերը վերցնելու են մանդատները: Այստեղ, սակայն, պետք է նշել, որ մինչ նման որոշման կայացումը դեռ մեկ շաբաթ կա, քանի որ վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին: Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, կլինեն բողոքարկումներ:Օրինակ՝ ԲՀԿ-ն արդեն իսկ վերահաշվարկ է պահանջել:

Ընդ որում, միայն մի քանի տեղամասի արդյունքների խեղաթյուրումը ԿԸՀ-ի կողմից, որի մասին երեկ հայտարարեցին այդ կուսակցության ներկայացուցիչները, արդեն իսկ ցուցիչ են, թե ինչ խայտառակություններ կարող էին արված լինել հետընտրական գիշերվա ընթացքում, և թե ինչպես կարող են փոխվել թվերը: Երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ իրենք վիճարկելու են ընտրությունների արդյունքները:

Նա նշել է, որ «այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»: Սպասելի է, որ «Ուժեղ Հայաստանը» ևս, մեղմ ասած, հաշտ չի լինի արդյունքների հետ, առավել ևս, որ կուսակցության ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ «հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի»։ Նա նաև հիշեցրել է, որ «ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում»: «Միասնության թևեր» կուսակցությունը ևս կտրականապես մերժում է ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում է ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։ «Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը»,-հայտարարել է ՄԹԿ-ն:Մի խոսքով, նախնական թվեր հրապարակելով դեռ ամեն ինչ չի ավարտվում, գուցե և հակառակը՝ դեռ ամեն ինչ նոր է սկսվում:Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, ապա դա բացառապես քաղաքական որոշման հարց է և կարող է քննարկվել միմիայն քաղաքական ճգնաժամ ձևավորելու կամ ԱԺ-ի լեգիտիմության տեսանկյունից, բայց ոչ ավելին: Ինչպես նշում են իրավաբանները, իրավական տեսանկյունից դա ոչինչ չի փոխում: Եվ հետո, այդ հարցը հնարավոր է քննարկել միայն այն բանից հետո, երբ հայտարարվեն վերջնական արդյունքները, քանզի բողոքարկումներից ու վիճարկումներից հետո գուցե և դրանք էապես տարբերվեն նրանից, ինչ հայտարարվեց երեկ երեկոյան:


Լրահոս

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»