«Անպայման պետք է մասնակցել ընտրությունների։ Սա ուրիշ իրավիճակ է, առաջվանին նման չէ։ Առաջ կարող էին չգալ, իսկ հիմա անպայման պետք է գան։ Երկրի հարցն է որոշվում»․ այս միտքն էր ամենահաճախը հնչում Euromedia24-ի իրականացրած հարցման ընթացքում։
Քաղաքացիների համոզմամբ՝ անտարբերությունը միայն երկարացնում է առկա խնդիրների կյանքը, մինչդեռ յուրաքանչյուր քվե կարող է դառնալ փոփոխության սկիզբ։ Շատերը նշում են, որ ընտրություններին լայն մասնակցությունն է այն ուժը, որը կարող է վերափոխել քաղաքական դասավորությունը
։ Հարցվածների մի մասը նաև կարծում է, որ միայն համախմբված և միասնական ընդդիմադիր ուժերը կարող են իրական մրցակցություն ստեղծել և հավակնել հաղթանակի։
«Մեզ լճացում պետք չէ։ Բրեժնևի ժամանակ էլ էր լճացում, հիմա դա պետք չէ։ Չի կարելի, պետք է ամեն ինչ փոխվի»,-ասում է քաղացիներից մեկը: Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ ժողովրդի մեծ մասը դեմ է այս իշխանությանը, և պետք է պարտադիր գնան ընտրություններին: «Հազար անգամ ասել եմ՝ գնացե՛ք, տե՛ր եղեք ձեր երկրին։ Հիմա ում գլուխը ինչքան մտավ, չգիտեմ։ Հայաստանը պետք է փրկել ներսի թուրքերից, դա հաստատ է»,-ասաց հացման մասնակից քաղաքացին:








