Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում է «Վոթցափով» շփվել, ձայնագրել մարդկանց, պահել գրագրությունը, ինքը դրանք պահպանել է, ու քանի որ իշխանությունները վաղուց անցել են «կարմիր գծերը», ինքը շուտով կսկսի հրապարակել դրանք: Եվ ահա օրերս Կարապետյանը հրապարակել է իր և Նիկոլ Փաշինյանի նամակագրության մի քանի «նմուշներ»՝ նշելով. «Փաստ է, որ տեղեկացված էր (Փաշինյանը-խմբ.) մոտալուտ պատերազմի մասին։ Փաստ է, որ այդպես էլ պաշտոնապես օգնության չդիմեց»։Մասնավորաբար, դեռևս 2020 թվականի օգոստոսին, լինելով ՀՀ վարչապետի խորհրդականը, Նիկոլ Փաշինյանին փոխանցել է իր անհանգստությունները թուրք և ադրբեջանցի «դիվանագետների ու ռազմական գործիչների աննախադեպ ակտիվությամբ միջազգային հարթակներում»:

Կարապետյանը գրել է. «Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, իսկ հիմա ընթանում է համաձայնեցումը զինվորականների հետ: Հիմնական խոչընդոտը Ռուսաստանն է: Մեր դիվանագիտությունը պասիվ է: Պետք է ակտիվացնել դիվանագետներին ու ռազմական ղեկավարությանը Մոսկվայի հետ կոնտակտների մասով»:
Պաշտպանության նախկին նախարարը նաև հրապարակել է պատերազմի ժամանակ ու դրանից հետո իր նամակները՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որոնք կապված են եղել դարձյալ Ռուսաստանի հետ շփումները կարգավորելու, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների հետ կապված ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության հետ: Սակայն այդ բոլոր զգուշացումները Փաշինյանի կողմից անտեսվել են:«Չնայած համոզում էինք դիմել ՀԱՊԿ-ին, բայց այդպես էլ չդիմեցիր: Փաստաթուղթը պատրաստել ենք ես և Վաղարշակ Հարությունյանը, տվել էինք քեզ, որ դիմենք ՀԱՊԿին 4-րդ հոդվածով, որով ՀԱՊԿ-ն անմիջապես պետք է մտներ, բայց դուք վերցրեցիք ու փոխեցիք 2-րդ հոդվածի, որի համար մենք իրար հետ կռվեցինք:

Սակայն վերջերս իմացա, որ նույնիսկ այդ հոդվածով փասթաթուղթն էլ չես ուղարկել ՀԱՊԿ, այսինքն՝ մենք չենք դիմել ՀԱՊԿ-ին, չենք օգտագործել մեր հնարավորությունը: 2022 թվականին նոր դիմել ես ՀԱՊԿ-ին, վերջինս հավաքվում է Հայաստանում, պատրաստվում է փաստաթուղթ, որ ՀԱՊԿ-ի դիտորդները սահմաններին հետևեն իրավիճակին, իսկ հետո պետք է հանեին ադրբեջանցիներին մեր տարածքից:

Դու չես ստորագրում այդ փաստաթուղթը: Դու չդիմեցիր ՀԱՊԿ-ին, որովհետև քո գործարքները կտապալվեին»,-դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, թե «սա թռնելու է, երկու օր առաջ ամերիկացիների հետ պայմանավորվել է, իրեն քաղաքական ապաստան են տալու, ինչի դիմաց հանձնել է մեր ընդերքը»:

Լրահոս

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»