Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը օրերս հարցազրույցներից մեկում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Ալիևի պահանջով Փաշինյանի իշխանության կողմից Սահմանադրության «փոփոխության նախագծի» վերաբերյալ:


Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը: Նախ՝ նա ընդգծել է, որ այդ «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել: Դա արդեն անընկալելի է:


Ըստ Ավետիք Չալաբյանի, այդ գաղտնապահության պատճառները պայմանավորված են ոչ միայն Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելու հետ, այլև այն փոփոխությունների հետ, որ քպական իշխանությունը ցանկանում է իրականացնել հողի ձեռքբերման իրավունքի հարցում:


Մասնավորապես, «ՀայաՔվեի» համակարգողն ընդգծում է, որ, իր տեղեկություններով, հիշյալ նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել այն դրույթը, որով օտարերկրացիներին արգելվում է Հայաստանում հողային սեփականություն ունենալ: 3 Paused Այդ արգելքը հանելու նպատակն էլ, ինչպես դժվար չէ կռահել, այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում հող ձեռք բերելու և սեփականացնելու իրավունք ստանան:


Հանրությանը հայտնի Դանիել Իոաննիսյանը, որ փաշինյանական ռեժիմի կողմնակից լինելուց բացի, նաև այդ իշխանական «սահմանադրական բարեփոխումների խորհրդի» անդամ է, հայտարարում է, թե՝ «սուտ է, նման բան չկա»:


Համենայն դեպս, իր ֆեյսբուքյան էջում մի պաթետիկ գրառում է արել, ինչպես նշեցինք, ասել է, թե՝ «նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել»:


Բայց Իոաննիսյանի գրառման վերջն ավելի ճոխ է. «...Ասեմ, որ Սահմանադրական բարեփոխումների պրոցեսում գաղտնի բան չկա, ամբողջ բովանդակությունը թափանցիկ է, բովանդակության հետ կապված ցանկացած հարցի հաճույքով կպատասխանեմ»:


Ստո՛պ: Մեկ րոպե, էլի: Իսկ ինչո՞ւ պիտի հարցերին Դանիել Իոաննիսյանը պատասխանի, այսպես ասած՝ լուսավորի հանրությանը, թե իրենց խորհրդի հավաքական ջանքերով ինչ նախագիծ են ստացել, այնտեղ ինչ կա գրած, ինչ չկա գրած:


Չէ, լուրջ, էլի: Քավ լիցի, Փաշինյանի ու ՔՊ-ի «կրթական» ծրագրերը դեռ այն աստիճանին չեն հասել, որ հասարակության մեծամասնությունն անգրագետ ու անտառաճանաչ լինի: Բոլորն էլ գրելկարդալ, հատկապես՝ կարդալ կարող են: Էհ, եթե Սահմանադրության «փոփոխության նախագծում» նման բան չկա գրած, այդ նախագիծը հրապարակեք: Ո՞րն է բարդությունը:


Հրապարակեք, ժողովուրդն էլ նայի, համոզվի՝ ով է ճիշտն ասում, ով՝ հակառակը: Առավել ևս, որ ինչպես հիշյալ անձն է ասում՝ «բովանդակությունը թափանցիկ» է: Թափանցի՞կ է: Շատ բարի: Հրապարակեք: Այլ ոչ թե «հարցրեք, ես ասեմ»: Այսինքն, Իոաննիսյանը կամ հանձնաժողովի մեկ այլ անդամ նաև պաշտոնական տեքստ կարդալու և հանրությանը վերապատմելու միջնո՞րդ են:


Իսկ հնարավո՞ր է, որ Սահմանադրության «կարուձևի» իշխանական նախագիծը նախքան ընտրությունները չի հրապարակվում զուտ «նախընտրական պատճառներով»: Գիտե՞ք, շատ հնարավոր է: Ի՞նչ իմանաս, թե ինչեր են գրել այդ նախագծում: Միգուցե այնպիսի բաներ են գրել, որ եթե ընտրություններից առաջ հրապարակեն, ապա Փաշինյանի աջակիցների՝ առանց այդ էլ նոսրացած շարքերը էլ ավելի կնոսրանա՞ն:


Փիլիսոփայել պետք չէ, պարզապես նախագծի տեքստը հրապարակե՛ք:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»