Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրություններին ընդառաջ ամենամեծ ֆինանսական շարժը արձանագրվել է ՔՊ կուսակցության մոտ. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժերի վերաբերյալ տեղեկանքը՝ 20/05/2026–22/05/2026 ժամանակահատվածի համար։ Տվյալները ներառում են կուսակցությունների մուտքերը, ելքերը, նվիրատվությունները, վարձակալական ծախսերը, հարկերը և հաշվային մնացորդները։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենախոշոր ֆինանսական շարժը արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ։ Կուսակցությունը ստացել է 85,476,600 դրամ նվիրատվություն՝ 191 անձից, ինչպես նաև 144,300 դրամ անդամավճար և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 120,337,160 դրամ, որի հիմնական մասը՝ 120 մլն դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ (70 մլն՝ 2026 թվականի մայիսի 21-ին և 50 մլն՝ մայիսի 22-ին), ինչպես նաև ներառել է 5,586,000 դրամ հարկային վճարներ։

Կուսակցության բանկային մնացորդը կազմել է 78,336,889 դրամ։Երկրորդ խոշոր ֆինանսական շրջանառություն ունեցող ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 168,870,000 դրամ նվիրատվություն՝ 43 անձից։ Այլ ելքերը կազմել են 223,934,026 դրամ, որոնց թվում են ծառայությունների վճարներ, կրեդիտորական պարտքեր, հաշիվ-ապրանքագրերով վճարումներ, Facebook-ի գովազդ, ապահովագրավճար և 160 մլն դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։ Դաշինքի բանկային մնացորդը կազմել է 89,583,741 դրամ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 18,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 20,285,000 դրամ, որոնցից 18 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 2,285,000 դրամը ծախսվել է տպագրության վրա։ Կուսակցության հաշվին արձանագրվել է նաև 390,000 դրամ վարձակալական վճար։ Բանկային մնացորդը կազմել է 18,880,896 դրամ։«Լուսավոր Հայաստան»-ը ստացել է 3,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից, իսկ ընդհանուր ելքերը կազմել են 11,008,934 դրամ, ներառյալ Google-ի և Facebook-ի գովազդային ծախսերը և 7,500,000 դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։

Բանկային մնացորդը կազմել է 7,953,687 դրամ։Միջին ֆինանսական ակտիվությամբ առանձնանում են նաև մի շարք այլ քաղաքական ուժեր։ «Միասնության թևեր» դաշինքը ստացել է 4,500,000 դրամ նվիրատվություն և կատարել 4,703,500 դրամի ելքեր, որոնց մեծ մասը՝ 4,700,000 դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Բանկային մնացորդը կազմել է 297,006 դրամ։«Նոր ուժ ռեֆորմիստական»-ը ստացել է 1,700,000 դրամ, կատարել 2,941,520 դրամի ելքեր՝ ներառյալ TikTok-ի և Facebook-ի գովազդը, մնացորդը կազմել է 1,162,533 դրամ։«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ստացել է 1,850,000 դրամ և կատարել 1,301,504 դրամի ելքեր, այդ թվում՝ Facebook-ի գովազդ, մնացորդը կազմել է 1,279,396 դրամ։«Ժողովրդավարական համախմբում»-ը ստացել է 600,000 դրամ և կատարել 32,752 դրամի ելքեր՝ Facebook-ի գովազդի համար, մնացորդը կազմել է 663,248 դրամ։«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ստացել է 4,000,000 դրամ նվիրատվություն և ունեցել 107,467 դրամ այլ ելքեր, ինչպես նաև վարձակալական ծախսեր՝ 280,000 դրամ։ Բանկային մնացորդը կազմել է 3,227,627 դրամ։«Առաջ աջակենտրոն»-ը ստացել է 5,000,000 դրամ նվիրատվություն, կատարել 12,775,000 դրամ վարձակալական ծախս և 2,675,936 դրամ այլ ելքեր, մնացորդը կազմել է 12,553,628 դրամ։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»-ը ստացել է 10,000 դրամ անանուն նվիրատվություն, որը վերադարձվել է, կատարել 331,000 դրամի ելքեր, որոնցից 320,000 դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ։ Մնացորդը կազմել է 258,100 դրամ։«Հայ ազգային կոնգրես»-ը ստացել է 200,000 դրամ, կատարել 900,000 դրամի ելքեր, այդ թվում՝ 55,000 դրամ վարձակալական վճար։ Մնացորդը կազմել է 283,197 դրամ։
Առանձին դեպքերով նշվում է, որ մի շարք կուսակցություններ գրեթե չեն ունեցել ֆինանսական շարժ։ «Միավորված հայեր»-ը տվյալ ժամանակահատվածում բանկային հաշիվ չի ունեցել, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի մոտ շարժ չի արձանագրվել, իսկ «Քրիստոնեա-ժողովրդավարական»-ը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական»-ը և մի շարք այլ ուժեր ունեցել են նվազ բանկային մնացորդներ։

Ընդհանուր առմամբ, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ ֆինանսական ամենամեծ հոսքերը կենտրոնացած են եղել երեք հիմնական քաղաքական ուժերի շուրջ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և մասամբ «Բարգավաճ Հայաստան», մինչդեռ մյուս կուսակցությունների մեծ մասի մոտ արձանագրվել է սահմանափակ կամ միջին ֆինանսական ակտիվություն»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»