Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի

Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի։

Սեպտեմբերի 27-ից սկսած հայկական հազարավոր օջախներում տեղի է ունենում իրար նմանվող նույն արարողությունը։Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։

Այդ շիրիմները կարող են տարբեր «ճոխության» լինել, բայց նրանց միավորում է երկու բան. ակնհայտ է, որ ընտանիքները վերջին գումարն են դրել այդ բազալտե նեկրոպոլների վրա, իսկ գերեզմանաքարերից մեզ վրա, որպես կանոն, նայում են երիտասարդ, ժպտերես, կենսուրախ և լիահույս աչքերով տղաների պատկերներ։

Մի բուռ խունկ, մի քանի ծաղիկ, թաքուբիր և մի տեսակ անվստահ խաչակնքումներ, ու… լիքը ցավ, լիքը հիշողություն ու լիքը դատարկություն…Տարեցտարի այդ օրերին եկողների թիվն էլ նվազում է։ Դա դարձել է բնական և կյանքի տհաճ, բայց անխուսափելի իրողություն։ «Չկարողացա», «չստացվեց գալս», «հրատապ գործ բացվեց, ներող», «երկրում չէի». բարոյական պարտքի բթացումը ու պանդեմիկ ունայնությունը «արժանահավատ» հիմնավորելու տարբերակները շատ են։

Եվ այսպես՝ մինչև նոյեմբերի 9-ը, որոշ դեպքերում՝ նաև դրանից հետո… Որոշ դեպքերում՝ առ այսօր մահը կա, մարմին չկա… Որոշ դեպքերում էլ՝ մարմինը կա, գերեզման չկա…Իսկ հազարին մոտ հայ ընտանիքներ, իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին կորցնելուց հետո, կորցրեցին նաև այն տները, որտեղ ծնվել էին տղերքը, այն եկեղեցիները, որտեղ նրանց կնքել ու պսակել էին և այն գերեզմանախորշերը, որտեղ գոնե մահվանից հետո հավերժ հանգստի և անդարդ քնի հույսով պառկեցրել էին իրենց տղամարդկանց…Հազարավոր ընտանիքներ մնացին մեն-մենակ իրենց վշտի ու դարդի, իրենց ցավի և կորստի հետ։ «Գագիկ 19», «Արման 33», «Տիգրան 27», «Կարեն 21»… չէ, սրանք ֆեյսբուքի փասվորդներ չէին, մեյլի պառոլներ չէին, բանկային քարտերի գաղտնաբառեր չէին։ Դրանք մի քիչ ապրած և լիքը չապրած կյանքերի, ու ընդամենը մի քանի տարի անց՝ միայնակ մնացած և գրեթե ոչ մեկին չհետաքրքրող չոր ու ցամաք ամփոփագրեր են։Եվ այս խելագարացնող իրականության մեջ ականջներիս մեջ եռալու աստիճանի անբարո արձագանքում է. «… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի…»։ Սարքած պատերազմի քանդված կյանքեր, բերված աղետի տարած զոհեր, խժռող դեմքերի կողմից խժռված ճակատագրեր։

Եվ այսօր, պատերազմից 4 տարի անց, Հայաստանի մայրաքաղաքում այդպես էլ չկառուցվեց համապետական նշանակության որևէ հուշարձան, հուշակոթող, հուշահամալիր։ Նույնիսկ «Կյանքի պուրակ» կոչված խղճուկ, մահերը ուրացող, վիշտը սվաղող, ցավը ծածկադմփոց անող բուսաբանական զավեշտը մինչ այս պահը չեն ավարտել։

Ժողովուրդը սիրում է ասել. «գնա մեռի, արի սիրեմ»։ Դաժան է գիտակցել, որ 2018-ից հետո անբարոյականության երկնաքերի վերածված Հայաստանում վերևից ղժժում են. «գնա մեռի, պռոստո գնա մեռի»։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Լրահոս

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր
ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ
Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը
Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան
ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա
Կրասնոդարի բենզալցակայանում վարորդների միջև կոնֆլիկտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)
Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ
Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ Սուքիասյան
Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը
Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի
Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան
Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան
The Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին
Թրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին
ՈՒՂԻՂ․ Երանի ավագանու նիստ
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն

Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)

Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)