Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում Գոռ Հակոբյանը անակնկալ է անում որդուն՝ նվիրելով գնդակ, որը ուղարկել է աշխարահռչակ ֆուտբոլիստ Հարի Քեյնը։
Հիշեցնենք, որ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ հազվադեպ հանդիպող չարորակ ուռուցք։
Այս պահին նրանք գտնվում են Գերմանիայում, որտեղ Ֆելիքսը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում։








