Salem News Channel-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին անվանել է «խորամանկ մարդ»։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Զելենսկին «խորամանկ մարդ» է։
Նախագահը նաև նշել է, որ Կիևը շարունակում է պատերազմել ՆԱՏՕ-ի երկրների միջոցով ամերիկյան զենքի մատակարարման շնորհիվ։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորում։








