Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը


Hraparak.am-ը գրում է.

 


Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ դարձնել ավելի տպավորիչ և հիշվող, որպեսզի մինչև հունիսի 7-ը հայ ընտրողը չմոռանա, թե ում է աջակցում Եվրամիությունը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը իր ձեռքին կունենա փաստաթուղթ, որով կկարողանա ընտրողի վրա ազդեցություն գործադրել՝ շահարկելով նոր պատերազմների հեռանկարը։


Մեր ձեռքի տակ է հայտնվել 44 կետից բաղկացած այդ հայտարարության տեքստը, որի ամբողջական տարբերակը ներկայացնում ենք նյութի վերջում։ Երկար, կենացի տեքստ հիշեցնող այդ հայտարարությունից առանձնացնենք մի քանի կարևոր կետ։


8-րդ կետը ՝ «ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ և կրկին հաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:


Նման հայտարարության ընդունումը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետության տարածքում աննախադեպ երևույթ է, դժվար չի կանխատեսել, թե ինչ տնտեսական և դիվանագիտական հետևանքներ այն կունենա Հայաստանի համար: Հետաքրքիր է, որ Ռուսաստանը եվրոպացիների աչքերում ագրեսոր է, իսկ Արցախի տարածքում եկեղեցիներ քանդող և ՀՀ ինքնիշխան տարածքում զորքեր տեղակայած Ադրբեջանը հիշատակվում է միայն դրական ենթատեքստով:


11-րդ կետում ՝«Global Gateway» ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում ակնկալվում է, որ կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի»: Սա այն չարչրկված 2.5 միլիարդն է, որ անհիշելի ժամանակներից խոստանում են մեզ, բայց այդպես էլ չեն տալիս:
Եվրոպացիները չեն խորշում ևս մի անգամ հիշեցնել, որ Արցախը կորցրած և 120 հազար փախստական ապաստանած Հայաստանին խոստանում են մի օր 2.5 միլիարդ տալ:


12-րդ կետում «խաղաղասեր» եվրոպացիները աջակցում ու ողջունում են Փաշինյանի մեռալածին «Խաղաղության խաչմերուկը», և Թրամփի սառույցին գրած «Թրիփփը»` շատ լինի քիչ չլինի սկզբունքով, հետո ինչ որ ոչ մեկը կա, ոչ մյուսը:
Հաջորդ կետերը էներգետիկ ինտեգրման և ատոմակայանի փակվելուն են նվիրված, ԵՄ-ն ջերմեռանդորեն ողջունում է այդ գործընթացները:


23-րդ կետում Եվրոպացիները ողջունում են 2024 թվականին մեկնարկած Վիզաների ազատականացման երկխոսության «զգալի առաջընթացը», չնայած ով վերջին երկու տարում գոնե մեկ անգամ փորձել է շենգեն վիզայի համար դիմել որևէ դեսպանատուն գիտի, թե ինչ զգալի «առաջընթաց» է տեղի ունեցել, թե ինչպես ես 3-ից 9 ամիս հերթ կանգնում, որ օր բացվի հետո էլ կստանաս, թե չէ մենակ Աստված գիտի, մի խոսքով՝ «լուրջ առաջընթաց»:


27-րդ կետում «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի և Հայաստանի միջև աճող համագործակցությունը` Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, ներառյալ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ։ ԵՄ-ի Հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը կարևոր ներդրում է եղել այս երկկողմ համագործակցության մեջ»: Ամենաժողովրդավար եվրոպացիները իսպառ չեն ցանկանում տեսնել Հայաստանում քաղբանտարկյալների, ֆեյսբուքյան արդարադատության և եկեղեցու դեմ ուղղված արշավների փաստը, բայց մտացածին հիբրիդային պատերազմի դեմ շատ «արդյունավետ» պայքար են մղում:

37-րդ կետում «ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացիային». այս կետը բազմաթիվ հարցեր է առաջացնում` արդյոք ԵԱՏՄ-ի հետ առևտրային շրջանառությունը մի քանի անգամ ավելի չէ քան ԵՄ-ի հետ, այդ ինչ դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, որ մենք տեղյակ չենք, կամ ինչպես են աջակցել կայուն աճին:

Եվ վերջին՝ 44-րդ կետում «Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա քայլերի ուսումնասիրությանը՝ առաջ մղելու Հայաստան-ԵՄ գործընկերությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և բիզնեսների»:

Ասել, որ 44 կետից բաղկացած այս հայտարարությունը ոչ մի բան չի տալիս Հայաստանին, այլ միայն ողջունում և խրախուսում է, նշանակում է ոչինչ չասել, այս հայտարարությունը գրեթե երաշխավորված բացասական ազդեցություն է ունենալու մեր թե ռազմավարական, թե տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների վրա, դրա հետ մեկտեղ ոչ մի այլընտրանք չստեղծելով:

ՀԳ: Չի բացառվում, որ հայտարարության վերջնական տարբերակը փոքր ինչ խմբագրվի, բայց դժվար, թե լուրջ փոփոխությունների ենթարկվի, օրիգինալը կարող եք ընթերցել ստորև:

Համատեղ հայտարարություն՝ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո

5 մայիսի 2026 թ., Երևան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդներս, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացրինք Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը և հանգեցինք հետևյալ եզրակացություններին․

1. Այսօրվա գագաթնաժողովը նշանավորում է պատմական կարևոր հանգրվան Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման գործում։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներն ու մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը շոշափելի օգուտներ է բերում մեր քաղաքացիներին և բիզնեսներին։ ԵՄ-ն վերահաստատում է իր հաստատուն հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին։ Հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման նպատակով՝ Հայաստանը և նրա ժողովուրդը ավելի մոտեցվում են Եվրոպական միությանը։ ԵՄ-ն նաև աջակցում է Հայաստանի պատրաստակամությանը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունը՝ ոլորտային ինտեգրման և ԵՄ իրավական համակարգին (acquis) մոտարկման միջոցով։

2. ԵՄ-ն ընդունում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք ամրագրված են 2025 թվականի մարտին ընդունված «Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքով՝ արտահայտելով երկրի՝ դեպի ԵՄ շարժվելու մտադրությունը։

3. Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ձևով՝ նրա քաղաքացիների կողմից։

4. Մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խոր և կայուն ժողովրդավարություն, ինչպես սահմանված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում։ Այս փաստաթղթերը տրամադրում են հավակնոտ քաղաքական շրջանակ՝ առաջիկա տարիներին մեր համագործակցությունը ուղղորդելու համար։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը՝ երկկողմ պարտավորությունների իրականացման վերահսկման գործում։

5. Մենք ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը հաջողությամբ անցկացվել է Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։

6. Հայաստանը և ԵՄ-ն միավորված են ընդհանուր քաղաքական արժեքներով և իրենց հանձնառությամբ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ։ Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնական սկզբունքները։ Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ Հարավային Կովկասում և դրանից դուրս։

7. Այս առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ջանքերը և խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք նաև բարձր ենք գնահատում 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և դրան հաջորդած քայլերը՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։ Բացի այդ, ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացմանը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք նաև գնահատում ենք ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման գործում։

8. Ուկրաինայի վերաբերյալ կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող պատերազմի կապակցությամբ, որը առաջացնում է հսկայական մարդկային տառապանքներ և ունի գլոբալ հետևանքներ։ Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելուն։ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ ԵՄ-ն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ և կրկին հաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին
Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել
Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները
Վահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ
Վարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ)
65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ)
Այսօր դերասանուհի Աիդա Կարապետյանի հարսանիքն է (տեսանյութ)
Օգոստոսի կեսին ձեզ հաջողություն է սպասվում. 3 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կզգան հարստության և փողի առատության աճ
«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան
Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է
Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ
Կարևոր
ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով
Արտակարգ իրավիճակ Սևանում. Մանրամասներ
Կիևում քննարկվել է Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ակտիվացումը
Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը
Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian
Մի շարք պաշտոնների համար այլևս չի գործի 65 տարեկանի սահմանափակումը

Լրացուցիչ նորություններ

...

Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան

ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով

Կիևում քննարկվել է Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ակտիվացումը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Մահվան դեպքերը՝ բանակում. Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ

Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ)

Վահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ

ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ)

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)

Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան

Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը

Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»

Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան

Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞

Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի

Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային

Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան