FEST թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆը և նրա կինը՝ Եվգենիան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում վիճաբանության ժամանակ դանակահարել են միմյանց։ Դեպքի մասին հաղորդում է Mash Telegram ալիքը։
Լրագրողների փոխանցմամբ՝ վեճը ծագել է կնոջ՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու ցանկությունից։ Հակամարտությունը տեղի է ունեցել զույգի բնակարանում մոտավորապես ժամը 1:00-ին։ Սկզբում լզվակռիվ է եղել, ապա զույգը սկսել է օգտագործել խոհանոցային դանակներ։ Ըստ տեղեկությունների՝ 28-ամյա դերասանը դանակահարել է իր 23-ամյա կնոջը պարանոցից և կրծքավանդակից, իսկ ինքը վերք ստացել պարանոցից։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել տեխնիկական միջոցներով. ժամանել են շտապօգնության աշխատակիցները և հաստատել զույգի մահը: Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել սպանության հիմքով: Դատաբժշկական փորձագետները առգրավել են դանակները և կատարել դեպքի վայրի զննում:








