Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ գոհ է ռուսական նավթամթերքի խմբաքանակի ժամանումից Կուբա։
Լրագրողները հարցրել են, թե ինչպես է Կրեմլը մեկնաբանելու այն լուրը, որ ԱՄՆ-ը, ի վերջո, թույլ կտա ռուսական նավթատարին հասնել Կուբա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության մասին, որ ինքը դեմ չէ կղզի նավթի մատակարարումներին, այդ թվում՝ Ռուսաստանից։ «Մենք ուրախ ենք, որ նավթամթերքի այս խմբաքանակը կժամանի կղզի, ավելի ճիշտ՝ արդեն ժամանել է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ ռուսական «Անատոլի Կոլոդկին» տանկերը, որը տեղափոխում էր 100,000 տոննա մարդասիրական օգնություն, ժամանել է Կուբա և սպասում է բեռնաթափման Մատանզասի նավահանգստում։








