Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին հետ։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին հայտարարել է X-ում։ «Ես խոսել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հետ։
Ես վերահաստատել եմ տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկայի և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու անվերապահ անհրաժեշտությունը», - գրել է Մակրոնը։
Նա հավելել է, որ կոչ է արել Փեզեշքիանին «բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ լարվածության թուլացման ճանապարհը բացելու համար»։








