Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։ Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի ՀալաբյանԱբել յան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը մոտ 210 մ է:


Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ 2021թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրորանս» բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում վերջինիս կողմից պատրաստվել և 3 փուլով ներկայացվել են «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծային փաստաթղթերը: Նախագիծը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի օբյեկտ, անցել է պարզ և համալիր պետական, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացություն: Նախագծի հիման վրա կայարանի կառուցման ուղղությամբ հետագա գործընթացները կազմակերպելու և շինարարությունը մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է ազդեցության ենթարկվող տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և մեկնարկել տարածքում առկա հողերի (գույքերի)՝ օրենքով սահմանված կարգով օտարման աշխատանքները: Ըստ նախագծային փաստաթղթերի՝ կայարանի կառուցման շրջանակներում հանրության գերակա շահ ճանաչելու ենթակա տարածքը կազմում է մոտ 41130.3 քմ, և տարածքում նույնականացված է 31 գույք:


Կարգավորման հիմնական նպատակն է ամրագրել Երևանի մետրոպոլ իտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման շահի հանրային գերակայությունը դրա ազդեցության ենթարկվող տարածքում առկա հողերի (գույքերի) սեփականության և այլ գույքային իրավունքների նկատմամբ և իրավական հիմքեր ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա գույքերի օտարման գործընթացներն իրականացնելու համար, մասնավորապես՝ գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը, գնահատման հաշվետվությունների կազմումը, դրանց հիման վրա սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումների նպատակով բանակցությունների վարումն ու օտարման պայմանագրերի կնքումը և այլն: Որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերող է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը:


Սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ է սահմանվում 2027 թ. մարտի 15-ը: Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական, ինչպես նաև Երևանի համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում հնարավոր են փոփոխություններ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ հողի օտարման ծրագրի համար գնահատված ծախսը կազմում է 9,6 միլիարդ դրամ, բայց ամբողջական ֆինանսական գնահատական հնարավոր կլինի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքերի նկարագրության կազմման և գնահատման աշխատանքներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու արդյունքում:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում