Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մնացել է թոշակի թեմայի տակ: Հայաստանի շուրջ 600 հազար կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը չներեց Փաշինյանին՝ արած ոչ կոռեկտ (շատ մեղմ ասած) հայտարարության համար: Արժե հիշեցնել, որ ընդամենը 3 ամիս առաջ՝ 2025 թ. տարեվերջին, երբ կենսաթոշակի չափը գոնե մի 10000 դրամով բարձրացնելու պահանջ առաջադրվեց, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կաբինետի ոլորտային նախարարները սկսեցին «լացուկոծվել», թե՝ «վա՜յ, միջոցներ չկան, տնտեսությունը կքանդվի, բյուջետայիններն անաշխատավարձ կմնան, եթե թոշակները բարձրացնենք...»:


Բոլորին գերազանցեց ինքը՝ Փաշինյանը. «Թոշակառուների թոշակն ամսական 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու... Հիմա, հետևաբար, ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի... Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»: Հետո ավելի «խորացավ» կենսաթոշակ բարձրացնել-չբարձրացնելու խնդրում և այսպիսի մի ձևակերպում էլ արեց. «Ես արձանագրեցի, որ եթե 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ 35000 դրամ, բայց տունը, միևնույնն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»: Կենսաթոշակառուները, կրկնենք, այս ամենը նրան չէին ներելու: Մանավանդ, երբ այդ ֆոնին հայտնի դարձավ անձամբ Փաշինյանի ու նրա նախարարների բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին: Բնականաբար, Փաշինյանն ինքն էլ է հասկացել, որ խորապես վիրավորել է բոլոր թոշակառուներին: Իսկ առջևում Փաշինյանի համար կենաց-մահու նշանակություն ունեցող ընտրություններ են, որտեղ իշխանության մնալու որևէ նույնիսկ տեսական շանս չունի: Դրա համար էլ ԱԺ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ «հանկարծակի» որոշեց ու հայտարարեց, թե թոշակներն ապրիլի 1-ից 10000 դրամով բարձրացվում են: Բայց նույնքան արագ էլ երևի գլխի ընկավ, որ գնացքն արդեն մեկնել է, ավելին՝ բոլորը հասկացան, որ նա ընդամենը յուրովի ընտրակաշառք է տալիս թոշակառուներին: Նույնիսկ վայրկենապես բնորոշեցին այդ երևույթը՝ «ընտրաթոշառք»: Ընդ որում, ահռելի պարգևավճարների ֆոնին՝ «կոպեկներ»:


Չէ, լավ կլինի, իհարկե, որ մեր թոշակառուները, տատիկներն ու պապիկները 10000 դրամ ավելի ստանան, մանավանդ՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների վիշապային թանկացումների խորապատկերում: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը ընդդիմադիր հիմնական ուժերի, հանրային ընդգծված բացասական ռեակցիայի ճնշման պայմաններում ուղղակի հարկադրված եղավ բարձրացնել թոշակները: Անել մի բան, որը մի երկու ամիս առաջ անհնարին ու տնտեսության համար վտանգավոր էր համարում: Եվ ահա, տեսնելով, որ էլի «թոշակի թեմայի տակ» է մնում, նախօրեին «արագի մեջ» բեմականացվեց առաջիկա ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանի հանդիպումն իր կարկառուն զինակից, առայժմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ:


Պարզից էլ պարզ է, որ հանդիպման բուն նպատակը թոշակառուների սրտերն ու տրամադրությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելն ու շահելն էր, նախորդ հայտարարությունները սվաղելը կամ լղոզելը, թե ինքն, իբր, այլ բան է նկատի ունեցել: Բայց հանրագումարում ավելի վատ ստացվեց: Այսինքն, ուզում էր լինի լավ (բնականաբար, իր համար), ստացվեց... ինչպես միշտ: Նման դեպքերում ընդունված է ասել, որ նա կորցրեց լռելու հրաշալի հնարավորություն: Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեքստային հատվածում Փաշինյանի «կռուտիտները», թե ինչ էր նկատի ունեցել կամ ինչու էր նման բան ասել, ընդհանրապես չեն արտացոլվել: Իսկ Փաշինյանը տեսախցիկի առաջ իր նախարարին պատմում էր, որ երբ իրեն ներկայացրել են թոռակառուների անկանխիկ գնումների վերլուծությունը, ինքը տեսել է, որ նրանք շատ գումար են ծախսում ծխախոտ գնելու վրա: Ու Փաշինյանը խիստ նեղվել է այդ հանգամանքից ու որոշել, թե՝ էլ ինչո՞ւ թոշակները բարձրացնենք, եթե ծխախոտի վրա են ծախսում: Ավելի լավ է՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանը 10000 դրամ դնեն ու ասեն, թե թոշակառուներին լավություն են անում, որովհետև թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն (10000 դրամն էլ, կարծես, մի երևելի թիվ է, էլի): Մի խոսքով, արդեն սովորական դարձած փաշինյանական «մտավարժանքներ»:


Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը: Մեկ այլ հանգամանք. Հայաստանի մոտ 600 հազար թոշակառուների առնվազն կեսը կանայք են, ընդգծենք՝ 60 տարեկանն անց կանայք: Ու՝ ի՞նչ: Այդքան հաճա՞խ եք բակերում, շքամուտքերի մոտ, ձեր շրջապատում հանդիպում ծխող տատիկների: Լո՞ւրջ: Թե՞ կանանց դեպքում էլ Փաշինյանը նայել ու նեղվել է, որ տատիկները շրթներկի վրա են թոշակից գումար ծախսում:


Դե լավ է, էլի: Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել: Գիտեք, ի լրումն ամենի, սա մարդու անձնական կյանքի, անձնական տվյալների, բանկային գաղտնիքի հետ կապված բաներ են, ու, ինչպես մեզ է թվում, այստեղ այդ նուրբ իրավունքի խախտման տարրեր են ենթադրվում: Ի վերջո, նա չի ասում, որ ծխախոտի վաճառքն ավելացել է ընդհանրապես, նա կոնկրետ նշում է, որ թոշակառուներն իրենց թոշակային քարտերով... ծխախոտ են գնում: Հզոր է, չէ՞: Մի խոսքով, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ 5 տարի գրեթե ոչինչ չանելուց հետո կենսաթոշակը ընտրությունների նախաշեմին մի ինչ-որ 10000 դրամով բարձրացնում են, ու դա այնպես են ներկայացնում, կարծես մի մեծ գործ են արել: Ավելին, հետն էլ որոշում են, թե ինչի վրա ծախսեն այդ գումարները:


Մի հատ այդ 10000 դրամին նայեք ու ՔՊ պաշտոնյաների՝ կառավարության անդամների, պատգամավորների չվաստակած բազմամիլիոնանոց ինքնապարգևավճարներին: Ու, հա, հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե, 2025 թվականի կանխատեսումներով, տնտեսական աճը պետք է լիներ 5,1 տոկոս, սակայն եղել է 7,2 տոկոս, ու դրա հետևանքով թոշակները «հանկարծակի» որոշեց բարձրացնել: Լո՞ւրջ: Այսինքն, 2026 թվականի հունվարին չգիտե՞ր, որ տնտեսական աճի թիվը 7,2 է ցույց տրվելու: Ավելին. եթե 2026-ին տնտեսական աճը նախատեսվածից 2 տոկոսային կետով ցածր լինի, ի՞նչ է, թոշակառուներից այդ 10000-ական դրամները հետ են գանձելո՞ւ:


Հ.Գ.-Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարե՞լ է իմանալ, թե իր կաբինետի անդամները, պատգամավորները ստացած բազմամիլիոնանոց պարգևավճարների ու բարձր աշխատավարձերի որքան մասն են ծախսում ծխախոտի վրա, որքանը, ասենք, զուգարանի թղթի... ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու
Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը
Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»
Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում
Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը
Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում
Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու
Մոհամեդ Սալահը համաձայնության է հասել Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում կգործի լուսացույց
Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի
1,3 հազար կարատանոց ալմաստ են հայտնաբերել
15 երիտասարդ Ծառուկյանին գետնին են տապալում․ իմաստը ո՞րն էր այս ամենի,ավելի քաղաքակիրթ հնարավո՞ր չէր
Աշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ
Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)
Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը
Կարևոր
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է դրոշի պղծումը պատժելու մասին օրենք

Լրացուցիչ նորություններ

...

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ին

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել