Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Իրավունք». «Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»

«Իրավունք» թերթը գրում է.


«Առավել քան համոզված եմ, որ Նիկոլի եւ Աննայի բաժանությունը ՔՊ-ի քաղաքական խաղի մաս է, ինչո՞ւ․ որովհետեւ նրանց հիմա առավել քան երբեւէ պետք է ուշադրության կենտրոնում մնալ, լինել առաջնագծում, ու կապ չունի ինչպես։ Այնպես որ կարծում եմ, որ սա քաղաքական լուրջ խաղ է, որից լավ հոտ չի գալիս,-անդրադառնալով Աննա-Նիկոլ զույգի հանրային բաժանմանը, նման տեսակետ«Իրավունքի» հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ընդգծելով․ -Սա մեկ անգամ եւս փաստում է, որ Փաշինյանը ոչինչ չի խնայում՝ անգամ ընտանիքը, նրան պետք է վերընտրվել ցանկացած գնով։


Ինքս ժամանակին հավատացել եմ նրանց, ու կանգնել նրանց կողքին, ես չեմ գնացել որեւէ միտումով՝ 66-67 տարեկան մարդը չէր կարող գնալ ամբիցիաների հետեւից, ես գնացել եմ գաղափարի համար։ Նա նույն ձեւերով հավատ էր ներշնչում, որ նրա նպատակները ազնիվ են, բայց ժամանակի ընթացքում ինքը սպառվեց, եւ մենք հասկացանք, որ նրա համար միայն մի սուրբ նպատակ կա՝ ամեն գնով լինել իշխանության գլխին։


-Իսկ այդ խաղի արդյունքում՝ հնարավո՞ր է, որ, օրինակ, նա քրերական պատասխանատվության ենթարկի Աննային, ինչպես որ վերջինս կանխատեսում էր։ -Իհարկե, որպեսզի ստեղծի այն միֆը, որ ժողովուրդը մտածի, թե ինչքան ազնիվ ղեկավար է Փաշինյանը, ով նկատելով կնոջ գործունեության մեջ անգամ կոռուպցիոն դրսեւորում՝ կանգ չառավ ու ըստ արժանվույն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեց անգամ իր երեխաների մորը։ Բայց տրամաբանենք, եթե Աննան ժամանակին կոռուպցիոն գործարքներ է իրականացրել, արդյո՞ք մի անկողնում քնելով մտքովդ անգամ չի անցել։


Նիկոլը պարզապես ժողովրդին չի ընկալում, որպես լուրջ մտածող մարդիկ, նա չի մտածում, որ, եթե Աննայի նկատմամբ քր․ գործ հարուցվի, դա նշանակում է, որ ինքն էլ է անցում նույն քրեական գործով, որովհետեւ ինքը տարիներ շարունակ իմացել է կամ գոնե կասկածել է, որ կողակիցը ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է թաթախված ու ձայն չի հանել։ Այնպես որ Աննան ուղղակի այդ խոսքը չի գցել, դա ժողովրդի աչքին Նիկոլին բարձրացնելու հեռահար նպատակ է հետապնդել։


Որ տեսեք, թե Նիկոլն ամեն դեպքում այնքան ազնիվ է, որ անգամ ինձ չի խնայի։ Ավելին ասեմ, Նիկոլը շատ լավ գիտի, թե իր շրջապատից ով ինչ հանցանքների մեջ է թաթախված, բայց ձայն չի հանում այնքան ժամանակ, մինչեւ որ դա իրեն պետք չի լինում։ -Իսկ հավատո՞ւմ եք նրա վերարտադրվելուն։ -Ո՛չ, ես գրեթե համոզված եմ, որ նա չի վերընտրվի։ Ի դեպ, նախորդ ընտրություններում, երբ ինքն ինձ ասաց, որ ՔՊ-ն 60 տոկոս ունի, ասացի՝ ոչ։ Ասաց բա ինչո՞ւ, ես նրան պատասխանեցի՝ մենք կստանանք ոչ ավել, քան 54 տոկոս, եւ մենք ստացանք 53․92 տոկոս։ Իսկ հիմա մենք պետք է այնպես անենք, որ ինքը իր բոլոր ռեսուրսներով հանդերձ 35 տոկոսից չանցնի։ -Պարոն Ասլանյան, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի ու նրա Կառավարության անդամների ժպիտով պերաշկի ուտելը՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ հարեւան բարեկամական երկրում պատերազմ է, երբ անմեղ երեխաներ են զոհվում, նա չի՞ գիտակցում, թե՞․․․


-Սա ցույց է տալիս, որ Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում։ Այ՛ո, շատ ճիշտ եք, այսօրվա դրությամբ մեր երկրի նկատմամբ ամենադրական մոտեցում ունեցող պետությունը կանգնած է լրջագույն, համաշխարհային մաշտաբով խնդիրների առաջ։


Ու այս իրավիճակում, փոխանակ նա հավաքեր ողջ կառավարությունը, ԱԺ-ն՝ քննարկեր, թե ինչ դիրքորոշում պետք է ցուցաբերի ՀՀ-ն եւ այլն՝ գնացել բերանը բաց պերաշկի է ուտում, ինչ ասեմ՝ մալադեց իրեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս պատերազմը այն աստիճանի հասնի, որ Ալիեւի առաջարկով մի քանի հազար ադրբեջանցի Ատրպատականից փախուստով գան լցվեն մեր երկիր»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում