Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փետրվարի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր


Խոյ: Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ:

Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:


Ցուլ: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել  գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ցուլերին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:


Երկվորյակ: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք:

Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:


Խեցգետին: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված  գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է  պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից,  և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:


Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է  շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ:

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:


Կույս: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:  Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով:

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ  կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:


Կշեռք: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն  ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ  որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:


Կարիճ: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:

Հարազատների կողմից  աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կարիճներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:


Աղեղնավոր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք մերկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:


Այծեղջյուր: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ:  Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների  հետ:


Ջրհոս: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները  քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Հրաշալի օր է սիրահարված Ջրհոսների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:


Ձկներ:  Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Լրահոս

Միլանում ցույցերը վերաճել են բախումների (տեսանյութ)
Արթիկի տարածաշրջանում ձյուն է տեղացել
Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ «Artashatjan» էջում բնակարանի հայտարարությունը 34-ամյա տղամարդու համար ավարտվել է շուրջ 15 հազար դոլարի վնասով. Մանրամասներ
Ինչ իրավիճակ է Լարսում
Փետրվարի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (Լուսանկարներ)
Այս կենդանակերպի նշանները շուտով կշահեն. փողը կհոսի գետի պես
Դելիի արվարձանում ատրակցիոնի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 13-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին (լուսանկարներ)
Շտապ
«Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում
Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը. Ի՞նչ է հայտնի
Կարևոր
WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան
Լարսը բաց է
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը
Էրիկ Գասպարյանը երկրորդ անգամ գրոսմայստերի նորմա է լրացրել
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Շտապ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կարևոր
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին

Լրացուցիչ նորություններ

...

Այս կենդանակերպի նշանները շուտով կշահեն. փողը կհոսի գետի պես

Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ փետրվարի 8-ի աստղագուշակ

Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանին կասկածում են Լյուիս Հեմիլթոնի հետ սիրավեպ ունենալու մեջ

Երգչուհի Տաթև Ասատրյանը սոց․ ցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ բոլորի կողմից շատ սիրված փոքրիկ Նժդեհի հետ (Ֆոտոշարք)

Եվա Բաղդասարյանը հրապարակել է որդու լուսանկարները (Ֆոտոշարք)

Ծնվել է ՔՊ-ական պատգամավորի 4-րդ երեխան (լուսանկարներ)

Սա իմ ամենաերջանիկ օրն էր.Սարգիս Գրիգորյան

Բժիշկն անքնության դեմ պայքարի իդեալական միջոց է նշել

Մահացել է «Տանը մենակ» ֆիլմաշարի աստղը

Աստղագուշակ Հունվարի 30-ի համար. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին այսօր

Ռեփեր P. Diddy–ն ակնարկել է Թուփաքի սպանության հետ կապ ունենալու մասին

Ամերիկացի ֆիզիկոսը պնդում էր, որ գտել է դրախտի տեղը

Ոճի դերը ինտերիերում. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ)

Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել

Աստղագուշակ հունվարի 26-ի համար. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Որտե՞ղ է իրականում թաքցրել ոսկյա շղթան բլոգեր «222 Լավան». գողերը այն չեն գտել

«Ապոկալիպսիս» ֆիլմի աստղը ձերբակալվել է

Թուրք աստղերի զանգվածային ձերբակալություններ․ ինչ է հայտնի

Հայտնի հեռուստահաղորդավարն ընկել է և կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցում