Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Դատավորներին «պատերի տակ վնգստացող» անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։ Այսօր խորհրդարանում քվեարկվելու է շատ վաղուց շրջանառվող՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։


Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված է լինելու 11 անդամից, որից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։ Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է հագեցնել, ճնշել և կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ հարուցվելու է կարգապահական վարույթ։


Շատ մասնագետներ պնդում են, որ ճիշտ կլինի, օրինակ, հարուցման շեմը լինի 6 կամ ավելի, իսկ որևէ դատավորի հարցը ԲԴԽ ուղարկելու շեմը՝ օրինակ ոչ թե 6, ինչպես նախագծում է, այլ գոնե 8։ Սա ակնհայտ միջամտություն է դատավորների անկախությանը և այդ համայնքի աշխատանքներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է նաև հետևյալը․ «Ընդ որում, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնել»։


Ոչ նախկին նախագծում, ոչ այժմ չկա որևէ դրույթ, որի մասով նախատեսված է հետադարձության խնդիր, այնինչ 14․01․2026 թվականին Պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ ԱՆ փոխնախարար Տիգրան Դադունցը պնդեց, որ այս նորմին պետք է տրվի հետադարձություն, ինչը ակնհայտ հակասահմանադրական է, քանի որ դա վատթարացնող նորմ է։ Իսկ վատթարացնող որևէ նորմ, ըստ մայր օրենքի, հետադարձ ուժ չի կարող ունենալ։


ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասում էր, որ ոչ թե պետք է սահմանափակել դատարաններում հանդես գալը, այլ ավելի կտրուկ մոտեցում ցուցաբերել՝ փաստաբան անդամի դեպքում արտոնագիրը պետք է կասեցնել։ Հիշեցնենք, որ վերջերս անցկացվել են ընտրությունները դատավորների ազատ կամարտահայտության արդյունքում։


Բացի այդ, հանձնաժողովի ոչ դատավոր անդամի աշխատանքը փոխհատուցվող աշխատանք է, և ընտրված անդամն ունի լեգիտիմ ակնկալիք, որ 4 տարի վարձատրվելու է։ Իսկ նախագծի հաստատման պարագայում ոչ միայն հակասահմանադրական ձևով երկընտրանքի առաջ է կանգնում այդ անդամը՝ մնալ հանձնաժողովում, թե զբաղվել փաստաբանությամբ, այլև զրկվում է լեգիտիմ ակնկալիքից։ Ի վերջո, այս նախագծով միջամտություն է կատարվում դատավորների ընտրությանը, ինչը անընդունելի է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար
COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք
Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին