Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ծավալվող իրադարձությունները հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում՝ մի շարք փոխկապակցված դրվագներից հետո, որոնք վերաբերում են ինչպես «Զվարթնոցի» մաքսային ծառայությանը, այնպես էլ Մեղրիի մաքսակետին և ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։ Ըստ առկա տեղեկությունների, նոյեմբերին «Զվարթնոցի» մաքսայինում արձանագրվել է հեռախոսների ներմուծում առանց մաքսային հսկողության։


Նշվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը իր միջնորդությամբ ՊԵԿ տեղափոխված «Զվարթնոցի» մաքսայինի բաժնի պետ Վահագն Սահակյանին հրահանգել է թույլ տալ նշված բեռի անցումը։ Վերջինս, ըստ նույն աղբյուրների, համապատասխան հանձնարարականը փոխանցել է իր ենթականերին։ Դեպքը բացահայտվել է «Զվարթնոցի» մաքսային վարչության պետի տեղակալի կողմից, որին կասկածելի են թվացել իրականացված գործողությունները։ Սկաների պատկերների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հեռախոսների անցումը առանց համապատասխան վերահսկողության։


Ըստ տեղեկությունների, դեպքի օրը դրա մասին զեկուցվել է, սակայն որևէ արձագանք չի եղել։ Դեկտեմբերի 10-ին ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է մաքսանենգության փաստը և ՊԵԿ պաշտոնյաների առնչությունը դրան։ Սակայն արդեն դեկտեմբերի 13-ին՝ մամուլում հրապարակումներից հետո, կոմիտեն հայտարարել է ծառայողական քննություն սկսելու մասին։ Միաժամանակ նշվում է, որ ՊԵԿ նախագահը դեռ նոյեմբերին տեղեկացված է եղել ոչ միայն միջադեպի, այլ նաև ներքին անվտանգության վարչության պետի մասնակցության վերաբերյալ հանգամանքներից։


Դեկտեմբերի 24-ին «Զվարթնոցի» մաքսայինում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Մամուլում գրվել է, որ կորպորատիվ միջոցառման ընթացքում վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը հայհոյել է հեռախոսների մաքսանենգության գործին առնչություն ունեցող անձանց։ Դրանից հետո բաժնի պետ Վահագն Սարգսյանը հարձակման է ենթարկել վարչության պետին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Հունվարի 15-ին իրավապահ մարմինները ձերբակալել են «Զվարթնոցի» մաքսայինի հինգ պաշտոնատար անձանց։


Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ձերբակալությունների փաստը՝ առանց մանրամասներ հրապարակելու։ ՊԵԿ-ը, իր հերթին, հայտարարել է, որ գործը բացահայտվել է իրավապահների կողմից՝ ՊԵԿ տրամադրած նյութերի հիման վրա։ Թարմացված տվյալներով, ձերբակալվածներից երեքի նկատմամբ դատարանը ընտրել է կալանավորման խափանման միջոց։


Նշվում է նաև, որ ձերբակալվածների թվում գտնվող բաժնի պետը նախկինում աշխատել է քննչական մարմիններում և ՊԵԿ է տեղափոխվել ներքին անվտանգության վարչության պետի միջնորդությամբ՝ լինելով նրա մոտ ընկերներից մեկը։ Միաժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, իրավապահների հարցումներին ի պատասխան ՊԵԿ-ը երկու անգամ հայտնել է, թե դեպքի հետ կապված տեսաձայնագրությունները չեն պահպանվել։ Միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ տեսանյութերը առկա են, լրացուցիչ նյութեր են փոխանցվել քննչական մարմիններին։


«Զվարթնոցի» դեպքից բացի, մաքսանենգության ևս մեկ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում։ Ըստ տեղեկությունների, շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք տեխնիկա փորձ է արվել ներմուծել Հայաստան առանց որևէ ձևակերպման։ Այս գործի շրջանակում կալանավորված է Մեղրիի մաքսակետի պետ Հովհաննես Ամիրխանյանը, որը, ըստ հաղորդվող տվյալների, այդ պաշտոնում նշանակվել էր վերջերս՝ ՊԵԿ նախագահի որոշմամբ և ՊԵԿ առաջին բաժնի պետի միջնորդությամբ։ Նշվում է նաև, որ նա ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։


Տարածված տեղեկությունների համաձայն, ՊԵԿում աշխատանքի է ընդունվել նաև նախագահի մյուս մորաքրոջ որդին, և նույն շրջանակներում շրջանառվում են պնդումներ, թե Մեղրիի դեպքի շուրջ նույնպես քննարկվում են այդ կապերը։ Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։ Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։


Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։


Այսպիսով, վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ։ Պաշտոնական մակարդակում հաստատվել են ձերբակալությունների և ծառայողական քննությունների փաստերը, մինչդեռ կոնկրետ դրվագների վերաբերյալ մանրամասները մնում են սահմանափակ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ
Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները

Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել

Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին