Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Լսեք, բերանով եք ասում. 3 (երեք) միլիարդ դրամ... պարգևավճար: Այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա կաբինետի նախարարներին, նախարարների տեղակալներին, վարչության պետերին: Ներառյալ վարորդ-մարորդներին:


Մի երկրում, որտեղ աղքատության աստիճանը շարունակաբար մնում է բարձր, կառավարությունը, պետական պաշտոնյաները, սկսած Նիկոլ Փաշինյանից, գործնականում իրենք իրենց 3 միլիարդ դրամի կամ որ նույնն է՝ գրեթե 8 (ութ) միլիոն ԱՄՆ դոլարի միայն պարգևավճար են դուրս գրում պետական բյուջեից:


Ու դա դեռ տարեվերջյան, այսպես ասած՝ «տոնական» պարգևատրումն է: Չնայած, դա արդեն նույնիսկ կարևոր էլ չէ: Երբևէ, գոնե թեկուզ հին կինոներում տեսած կա՞ք, թե ինչպես են անապատը մի կերպ հաղթահարածները վրա պրծնում ջրին, կամ սովահարներն ինչպես են հարձակվում կերակուրի վրա: Երբ հրապարակվեց Փաշինյանի կառավարության, իշխանության ոլորտային «առաջին-երկրորդ» դեմքերի, պաշտոնյաների այս՝ բազմամիլիարդանոց ինքնապարգևավճարման մասին տեղեկությունը, տողերիս հեղինակի մտապատկերով նման տեսարաններ «անցան»:


Իսկ ի՞նչ մտածեցին կամ ի՞նչ են մտածում մեր թոշակառու և նպաստառու հայրենակիցները: Ի՞նչ պատկերներ երևացին նրանց, երբ իմացան, որ օրուգիշեր իրենց սեր խոստովանող, իրենց առաջ իբրև թե խոնարհվող քպական պաշտոնյաները միլիոններ է, որ պարգևավճարվել են: Այնքան միլիոններ, որ նախարարներից մեկը նույնիսկ անփութորեն է արտաբերում, թե՝ մի 6-7 միլիոն դրամ էլ ինքն է պարգևավճարվել:


Դե, չարչարվել են, բա պիտի լիուբոլ ստանան: Չէ, մի հատ ըմբոշխնեք այդ պահն էլի՝ մի 6-7 միլիոն: Այսինքն՝ նրանք միլիոններն իսկի չեն հաշվում: Դե, մեկ միլիոն այս կողմ, մեկ միլիոն այն կողմ, դա ի՞նչ է իրենց համար: Հա, իրենց համար: Նրանց համար, որ այլ հանգամանքների դեպքում կերազեին 2-3 միլիոն դրամ միասին տեսնել, էլ չենք ասում, որ այդ այլ հանգամանքների դեպքում ավելի շուտ իրենց ծոծրակները կտեսնեին, քան թե պետական բարձր պաշտոն...


Հիմա իրենց համար 10 կամ 20 հազար դոլարը այնպե՜ս, գրպանի մանր ծախս է: Այնպիսի տպավորություն է, որ քպական «առաջին շարքի» «կարկառունները» թևքերը քշտած մտել են պետական բյուջե և ուտել է, որ ուտում են: Անկշտորեն: Աչքածակաբար: Ու Փաշինյանի այս իշխանությունը բացահայտորեն ծաղրում, ձեռք է առնում հասարակությանը, առաջին հերթին՝ թոշակառուներին, չքավորներին, աղքատներին:


Թոշակառուին 10000 դրամ ավելի վճարելու օրինական պահանջի դեպքում սկսում են աղիողորմ լացել, թե՝ փող չկա, թե թոշակառուն չգիտի՝ ինչի վրա ծախսել այդ գումարները: Ասում են, որ եթե թոշակառուին հանկարծ 20 հազար դրամ ավել վճարեն, միևնույնն է, նրա կյանքում դա բան չի փոխելու, տունն էլի չջեռուցված կմնա:


Ու ստացվում է այսպես. քանի որ թոշակառուի կյանքում 20 հազար դրամը բան չի փոխելու, եկեք ինքներս մեզ մի 6-7 միլիոն դրամ պարգևավճար տանք՝ «չաղուբախտավորվենք»: Սա, այս վարքը, որ փաշինյանական իշխանությունը դրսևորում է, ավելի ճիշտ՝ դրսևորեց պարգևավճարների հետ կապված, ունի նաև շատ պարզ ու հակիրճ, ոչ իրավական սահմանում. անբարոյականությո՛ւն:


Եթե կուզեք՝ սոցիալական անբարոյականություն: Դեռ մի կողմ դնենք հարցը, թե՝ «պարգևավճար ինչի՞ համար»: Օրինակ՝ Եկեղեցու կուսակրոնության հարցեր քննարկելո՞ւ, Եկեղեցու վրա հարձակվելո՞ւ, ընդդիմադիրներին կալանավորելո՞ւ, թոշակ չբարձրացնելո՞ւ, աղքատություն չնվազեցնելո՞ւ, սպանությունների, ծանր հանցագործությունների աճի՞ (լրացրեք, ըստ ձեր երևակայության) համար: Ինչի՞ համար: Կրկնեմ՝ դա դնենք մի կողմ:


Ու դա էլ արդեն նույնիսկ էական չէ: Էականն այն է, որ 1 նախարարի մեկանգամյա պարգևատրումը 1 թոշակառուի 10-12 տարվա (կարելի է ասել՝ կյանքի մնացած հատվածի) թոշակի գումարին է հավասար: Կամ՝ 10-12 թոշակառուի 1 տարվա թոշակի գումարն է:


Հա, անձամբ Փաշինյանն ու իր երկու փոխվարչապետերը, այսինքն՝ 3 հոգով ամբողջ 51,6 միլիոն դրամ պարգևատրումներ են ստացել: Դա էլ 110-ից 120 թոշակառուի 1 տարվա կենսաթոշակն է: Հիմա պատկերացրեք, եթե դրանից մի 10 անգամ պակաս պարգևատրվեին նախկինում: Ի՞նչ կլիներ: Իսկ կլիներ աղմուկ-աղաղակ:


Օրինակ՝, 2013, 2014, անգամ 2017 թվականի Նիկոլ Փաշինյանն անվարան ու սրտաճմլիկ ելույթ կունենար ԱԺ ամբիոնից, անարգանքի սյուներին կգամեր պարգևավճարված նախարարներին: Իսկ հիմա, հակառակը, դեռ մի բան էլ արդարացնո՜ւմ է, հիմնավորո՜ւմ, թե բա սեփական կյանքը չխնայելով՝ տքնել են, բա պիտի պարգևատրվեն էլ... Լուսահոգի տատս կասեր՝ այնպես են ուտում, ասես աշխարհի վերջն է:


Հարկավ, աշխարհի վերջը չի, բայց Փաշինյանն ու «առաջին շարքի» քպականները շատ լավ հասկանում են, որ 2026-ը կարող է իրենց իշխանության վերջը լինել: Ու այդ մտքից ասես տենդահար՝ բյուջեից ինչ հնարավոր է, քերում են: Այնպես չէ, որ մինչև այս չէին քերում, պարզապես հիմա դա ավելի տենդագին է արվում ու ավելի մեծ չափերով:


Ու դա նրանք են, որ ասում են՝ կոռուպցիա չկա, թե՝ իրենք չեն թալանում, այս, այն: Բայց փաստն այն է, ինչը կա, իսկ ինչը կա՝ արտացոլված է նրանց դեմքերին, հատկապես պարարտացած այտերի տեսքով: Էլիտար բնակարանների, առանձնատների, թանկանոց մեքենաների մասին էլ՝ չասած:


Միլիոններ է, որ շփում են, հարգելի «հերոս հարկատուներ», տատիկ-պապիկներ, որոնց բոլորիդ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ վերնախավը, նախարարներով-բանով, կրկնենք՝ սիրում են, խոնարհվում են ու... հա՛, իրենց տուգանային ձեռքերը ձեր գրպաններից չեն հանում:


Ի դեպ, վերին արտի «ցորենների» և ցածրախավային «գարիների» մասին: Հատկանշական է, որ «չալաղաջ» պարգևավճարներով իրենք իրենց պարգևատրել են հատկապես «առաջին շարքի» քպականները՝ վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, նախարարներ, տեղակալներ և այլն:


Իսկ այ, «մասսովկայի» քպականներին կրճոններ են բաժին ընկել, եթե առհասարակ ընկել է: Նրանց՝ զանազան դպրոցատնօրենների, մանր պետական հիմնարկների այլ պետերի ու պետուհիների, որ ըստ անհրաժեշտության «բերման են ենթարկում» ՔՊ-ի եկեղեցական միտինգների ու նմանօրինակ այլ կուսակցական միջոցառումների, ասում են՝ մի կույր կոպեկ էլ չի հասել:


Կամ էլ հենց միայն կույր կոպեկն է հասել: Դե, դա արդեն հինավուրց ու չգրված օրենք է: Միլիարդներ ու միլիոններ վայելողները միշտ էլ մանր են բրդում «շարքերին»: Էլ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ ուսուցիչներին, արվեստի ոլորտի դասատուներին, մանկապարտեզների աշխատակիցներին և պետական կառույցների այլ՝ «շարքային» աշխատողներին ոչինչ չի հասել:


Փող չկա... Պա՞րզ է, թե հիմա քանի գրոշ արժեն կոռուպցիայի դեմ պայքարի, չթալանելու և այլ վերամբարձ նման թեմաներով Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների ասածները:


Եթե դեռ պարզ չէ, նայեք նրանց պարգևավճարներին ու նայեք ձեր պարտքերին ու դատարկ գրպաններին: Բա սրա՞ համար էիք իրենց ձեր ուսերին դրած բերում իշխանության: Մտածեք:


Դա օգնում է արագ սթափվել: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ)
ԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ)
Մեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերը (տեսանյութ)
Եռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ)
300 հազար ադրբեջանցիների թեման տապալվեց, հիմա նոր սերիա՞լ եք հորինում». Հարությունյան (տեսանյութ)
Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին
Շատ ճիշտ է արել «Քաղաքացիական Պայմանագիր»-ը, որ ձեզ չի ընտրել. ՔՊ-ականը՝Ֆարմանյանին (տեսանյութ)
Փաշինյանը ստում է՝ ինձ վերագրելով ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու կազմակերպումը. Բագրատ սրբազան (տեսանյութ)
Մաղթում եմ իր գավազանի անսասանությունը. Բագրատ Սրբազանը շնորհավորել է վեհափառին ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)
Հունիսի 12-ի դեպքերից տուժածների գործով փաստահավաք գործընթաց ենք սկսում․ փաստաբան (տեսանյութ)
Ձեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ)
#ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
«Ղազինյանի խոսքից ստացվում է՝ չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ)
Անհամբեր սպասում եմ Նիկոլի հետ հանդիպմանը․ դիտավորյալ ձգձգում եք հարցերի քննարկումը. Ղազարյան
Որ Բարձր տոկոսներով վարկերը վատ բան են․ ինչպե՞ս եք այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել (տեսանյութ)
Ո՞րն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը. Այվազյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)
«Եթե շվեյցարացին կարողացել է, հայն էլ կկարողանա». Մխիթարյանը՝ տնտեսության մասին (տեսանյութ)
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ