Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։ Տնտեսական ակտիվության աճը, որը 2025 թվականի դեկտեմբերին 11 ամսվա (հունվար-նոյեմբեր) արդյունքներով հասել է 8,3 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 տոկոսի դիմաց, ինքնին դեռ չի նշանակում կայուն և ներառական տնտեսական զարգացում։ Ընդհակառակը, այդ աճի կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է մի շարք ռիսկային միտումներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել ինչպես տնտեսական կայունության, այնպես էլ սոցիալական բարեկեցության համար։


Առաջին հերթին ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվության աճը ձևավորվում է ոչ թե արտահանմանն ու արտադրողականությանը ուղղված հատվածների հաշվին, այլ հիմնականում ներքին պահանջարկի վրա հիմնված ճյուղերի ակտիվացման արդյունքում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի հունվար-նոյեմբերին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է շինարարության ոլորտը, որտեղ աճի տեմպը 14,9 տոկոսից հասել է 20,1 տոկոսի։ Սա կարող է պայմանավորված լինել պետական կապիտալ ծախսերի, ենթակառուցվածքային ծրագրերի, ինչպես նաև մասնավոր շինարարության ակտիվացմամբ, սակայն եթե նման աճը կապված չէ արդյունաբերության և արտահանման ընդլայնման հետ, ապա ունի կարճաժամկետ բնույթ և չի կարող ստեղծել երկարաժամկետ արտադրողական հիմք։


Շինարարությունը, լինելով ցիկլային ոլորտ, զգայուն է ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ պետական բյուջետային քաղաքականության փոփոխությունների նկատմամբ, և դրա վրա հիմնված տնտեսական աճը հեշտությամբ կարող է վերածվել անկման՝ արտաքին կամ ներքին ցնցումների դեպքում։ Նմանատիպ պատկեր է դիտվում նաև ծառայությունների ոլորտում, որտեղ տարեկան աճը արագացել է 6,3 տոկոսից մինչև 10,9 տոկոս։ Թեև ծառայությունների զարգացումը ժամանակակից տնտեսությունների բնական գործընթաց է, Հայաստանի դեպքում այն ևս մեծապես պայմանավորված է ներքին սպառմամբ, ֆինանսական ներարկումներով, առևտրային և կենցաղային ծառայություններով, սակայն ուշագրավ է, որ դրանում շատ փոքր տեղ են զբաղեցնում բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանելի ծառայությունները։ Ամենախնդրահարույց ազդակներից մեկը արտաքին առևտրի կտրուկ վատթարացումն է։ Եթե մեկ տարի առաջ արտաքին առևտուրը Հայաստանի տնտեսական աճի առանցքային հենասյուներից մեկն էր և արձանագրում էր զգալի աճ, ապա 2025 թվականին այն շարունակել է նվազել երկնիշ տեմպերով։


Նման իրողությունը վկայում է ոչ միայն արտահանման հնարավորությունների սահմանափակման, այլև տնտեսության մրցունակության խնդիրների մասին։ Արտաքին առևտրի դանդաղումը նշանակում է արտարժութային մուտքերի կրճատում, վճարային հաշվեկշռի վրա աճող ճնշում և կախվածության խորացում ներքին սպառման և ներմուծման հաշվին ձևավորվող տնտեսական ակտիվությունից։ Արտաքին առևտրի հետ սերտորեն կապված է արդյունաբերության վիճակը, որն այսօր դառնում է տնտեսության ամենաթույլ օղակներից մեկը։ Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ մեկ տարի առաջ տնտեսության աճի շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերական հատվածը 2025 թվականին փաստացիորեն լճացել է։ Եթե 2024 թվականին արդյունաբերության տարեկան աճը կազմել է 7,6 տոկոս, ապա 2025 թվականին այն նվազել է մինչև ընդամենը 0,5 տոկոս, ինչը կարելի է բնութագրել որպես աճի արգելակում։


Սա նշանակում է, որ տնտեսությունը կորցնում է իր արտադրական հիմքը, իսկ առանց արդյունաբերության զարգացման անհնար է ապահովել կայուն արտահանում, տեխնոլոգիական արդիականացում և աշխատատեղերի երկարաժամկետ ստեղծում։ Տնտեսական կառուցվածքային այս խոցելի ֆոնին լրացուցիչ ռիսկ է ստեղծում գնաճի արագացումը։ 2025 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գնաճը հասել է 3,3 տոկոսի՝ նախորդ տարվա 1,5 տոկոսի դիմաց։ Թեև այս մակարդակը թվացյալ կարող է համարվել չափավոր, սակայն դրա կառուցվածքը և դինամիկան լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Գնաճի հիմնական շարժիչը դարձել է սննդամթերքի գների 4,6 տոկոս աճը և ծառայությունների սակագների 3,1 տոկոս բարձրացումը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշները զգալիորեն ավելի ցածր էին՝ համապատասխանաբար 2,2 և 2,5 տոկոս։


Ոչ պարենային ապրանքների գները, որոնք 2024 թվականին նվազել էին 1,8 տոկոսով, 2025 թվականին արդեն ցույց են տվել 0,9 տոկոս աճ։ Սա նշանակում է, որ գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել սպառողական գների միջին ամսական աճի արագացմանը, որը 2025 թվականին կազմել է 0,3 տոկոս՝ 2024 թվականի 0,1 տոկոսի դիմաց։ Այս միտումը վկայում է ոչ թե միանգամյա գնային շոկի, այլ կայուն ինֆլ յացիոն ճնշման ձևավորման մասին, որը կարող է շարունակվել նաև հաջորդ տարիներին։


Սննդամթերքի և ծառայությունների թանկացումը հատկապես ծանր ազդեցություն է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերի վրա, քանի որ նրանց ծախսերի կառուցվածքում հենց այս կատեգորիաներն ունեն ամենամեծ կշիռը։ Արդյունքում տնտեսական ակտիվության թվացյալ աճը չի վերածվում իրական բարեկեցության աճի, այլ ուղեկցվում է կյանքի թանկացմամբ և սոցիալական լարվածության պոտենցիալ բարձրացմամբ։ Եթե նկատվող միտումները պահպանվեն, և չկատարվեն խորքային փոփոխություններ՝ ուղղված արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերության վերակենդանացմանը, արտահանման խթանմանը և գնաճի կառավարմանը, ապա ներկայիս աճն ունենալու է ընդամենը կարճաժամկետ էֆեկտ։


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա