ԱՄՆ Պետդեպարտամենտի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կարակասի օդանավակայանում ուրբաթ՝ հունվարի 9-ին, տեղեկացնում է Flightradar-ը։
Ըստ պորտալի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին պատկանող Dash 8-300 տուրբոպրոպելային ինքնաթիռը թռիչք է կատարել Կյուրասաոյի մայրաքաղաք Վիլեմստադից մոտավորապես ժամը 12:45-ին և վայրէջք է կատարել Վենեսուելայի մայրաքաղաքում մոտավորապես ժամը 13:35-ին (Երևանի ժամանակով 17:35)։
Թռիչքի նպատակը, ինչպես նաև ինքնաթիռում գտնվողների ինքնությունը դեռևս անհայտ են։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելան համագործակցում է Միացյալ Նահանգների հետ և, հետևաբար, չեղարկել է երկրի վրա հարձակումների երկրորդ ալիքը։








