Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Վիգեն Ղ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռասուլ Ա․-ի վարած «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Վթարի հետևանքով վարորդներից Վիգեն Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։








