80 տարեկանում մահացել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին՝ Մայքլ Ռեյգանը:
Նրա մահվան մասին ABC News-ին հայտնել է ընտանիքը։ Young America’s Foundation կազմակերպության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ Ռեյգանը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
Մայքլը ճանաչում է ձեռք բերել որպես քաղաքական մեկնաբան, գրքերի հեղինակ և հրապարակախոս:








