Փարիզում «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը առաջընթաց է գրանցել Ուկրաինայի երկկողմ անվտանգության երաշխիքների և նրա տնտեսական վերականգնման ծրագրի շուրջ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել աշխատանքի մի քանի կարևոր ոլորտներում, այդ թվում՝ երկկողմ անվտանգության երաշխիքների և [տնտեսական] բարգավաճման ծրագրի շուրջ», - նշել է նա։
Ուիթքոֆի խոսքով՝ արածքային զիջումների հարցը ամենակարևորն է կարգավորման գործընթացում, և դրանց շուրջ քննարկումները շարունակվում են։
«Սա կլինի ամենակարևոր հարցն ու թեման։ Եվ մենք կշարունակենք այս բանակցությունները և, հուսով եմ, կկարողանանք հասնել կամ մշակել որոշակի փոխզիջումներ այս հարցի շուրջ», - ասել է նա։








