Իրանը պատրաստ է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաներին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ:
Այս մասին հայտարարել Է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում:
«Բոլոր ամերիկյան բազաները և նրանց զինված ուժերը Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում կդառնան մեր օրինական թիրախը», - ընդգծել է խոսնակը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանի իշխանություններին աջակցել ցուցարարներին, եթե նրանց նկատմամբ բռնությունը շարունակվի:
Նա նաև նախազգուշացրել է հնարավոր հարվածների մասին, եթե երկրի իշխանությունները շարունակեն աշխատել հրթիռային և միջուկային ծրագրերի վրա:








