«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը կալանավայրից ուղերձ է հղել։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ուղերձս հղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կհասկանան֊չհասկացողներին Աստված պահապան:
Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, ընդդիմադիր դաշտում գտնվող մեր պատգամավորների հետ միասին մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից և ստեղծենք արժանապատիվ հայրենիք։
Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում։
Աշխարհի բոլոր պատերազմները հայրենիք ունենալու և տեսակը պահելու համար են, և կայանում են այն ազգերը ովքեր հայրենիք են կերտում»։








