Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչանա Ախալայան, որը պաշտոնը զբաղեցնում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, հինգշաբթի օրը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին նախագահական պալատի վրա հարձակման փորձի կապակցությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լաշա Մաղրաձեն։
«Համաձայն ապացույցների՝ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների գլխավոր կազմակերպչի ինքնությունը հաստատվել է, հետևաբար, մենք ձերբակալել ենք Բաչանա Ախալաիային», - ասել է Մաղրաձեն։








