Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:


Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների և այլ գործառույթների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և այլ հարցերի։


Քննարկվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:


Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով։


Վարչապետ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի հետևյալը, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ «Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաններ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։ «Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք, օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինի Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,– ընդգծել է վարչապետը։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,– նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով նաև վերոնշյալ ուղղություններով համապատասխան իրազեկում կազմակերպելը։

Լրահոս

Ուկրաինան հայտնում է կարևորագույն էներգետիկ օբյեկտի վնասման մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփի հետ. Վլադիմիր Զելենսկին հրապարակել է 20 կետից բաղկացած ծրագիրը (տեսանյութ)
Հռոմի պապը աշխարհից 24 ժամ խաղաղություն է խնդրել․ վաղը կաթոլիկ աշխարհը կտոնի Սուրբ Ծնունդը
Շղթայական ավտովթար՝ Աբովյանում. վարորդներից մեկն էլ՝ վրաերթի ենթարկվել
Քաղաքական ուժերի համաձայնություն պետք է լինի վաղվա՝ «թևերը քշտած» պայքարի համար (տեսանյութ)
Մենք կկորցնենք Հայաստանը, եթե 2018–ից հետո այս աղետների պատմությունը գալիք տարվա հունիսին չփակենք (տեսանյութ)
Հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունը հասարակությանը մոլորեցնելու հնարք է․ Մելոյան (տեսանյութ)
Պուտինը պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին
Երբ դու գործիք ես ու պատրաստ ես օգտագործվելու, քո առաջ պայման են դնում․ պայմանը իշխանությունն է (տեսանյութ)
Ով և ինչ նպատակով է խաբում հայ հասարակությանը (տեսանյութ)
Կարևոր
Քաղաքական հետապնդումների շղթայում պետք է դիտարկել․ Մելիքյանը՝ Աշոտ Երկաթի ազատազրկման մասին (տեսանյութ)
Կարևոր
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Իշխանությունը թակարդ է լարել, որի մեջ փորձում է գցել ընդդիմությանը․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Հայաստանը՝ որպես այդպիսին, աշխարհին հետաքրքիր է Արցախյան հակամարտության առկայությամբ․ Գասպարյան (տեսանյութ)
Հայկ Մարությանը մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական զորամաս
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ
Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում․ Ալիև
Վալոդյա Գրիգորյանի հորը Ներքին գործերի նախարարություն են կանչել․ ինչ խոսակցություն է եղել
Ադրբեջանից բենզին ներկրած 2-րդ ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբոր որդին է (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Քաղաքական ուժերի համաձայնություն պետք է լինի վաղվա՝ «թևերը քշտած» պայքարի համար (տեսանյութ)

Մենք կկորցնենք Հայաստանը, եթե 2018–ից հետո այս աղետների պատմությունը գալիք տարվա հունիսին չփակենք (տեսանյութ)

Հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունը հասարակությանը մոլորեցնելու հնարք է․ Մելոյան (տեսանյութ)

Երբ դու գործիք ես ու պատրաստ ես օգտագործվելու, քո առաջ պայման են դնում․ պայմանը իշխանությունն է (տեսանյութ)

Ով և ինչ նպատակով է խաբում հայ հասարակությանը (տեսանյութ)

Քաղաքական հետապնդումների շղթայում պետք է դիտարկել․ Մելիքյանը՝ Աշոտ Երկաթի ազատազրկման մասին (տեսանյութ)

Իշխանությունը թակարդ է լարել, որի մեջ փորձում է գցել ընդդիմությանը․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

Հայաստանը՝ որպես այդպիսին, աշխարհին հետաքրքիր է Արցախյան հակամարտության առկայությամբ․ Գասպարյան (տեսանյութ)

Հայկ Մարությանը մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական զորամաս

Ադրբեջանից բենզին ներկրած 2-րդ ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբոր որդին է (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. «Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով քննարկում

Վաղարշապատի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

4 մլն դոլարի ոսկյա ձուլակտորներ, սպառնալիքներ, կաշառքի դեպք․ քրեական նորություններ

25 մլրդ դոլար՝ Պենտագոնի ինքնաթիռների արտադրությանը. Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը

ՔՊ-ականները շաբաթ օրը կհավաքվեն Արարատի մարզում․ ներկա է լինելու նաև Փաշինյանը

ԱԺ ընտրությունները հունիսի 7-ին կլինեն, միակ կիրակին է այդ ամսվա 2-ից 12-ն ընկած հատվածում

ԿԸՀ-ն, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, մոնիթորինգային ծրագրեր է կիրառելու

Բոլորն ազատ են զբաղվելու քաղաքականությամբ, եւ շատ լավ են անում, որ զբաղվում են. Հովակիմյան

Վարդանյանները տասնամյակներով մոռացված կրկեսը վերադարձրեցին հայկական բեմ