Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Յուրի Նավոյան․ վրացական երազանքն իրականանում է


ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը 2024 թ․ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում դիտարկել է վրացական խորհրդարանական ընտրությունները։ Նա փորձագիտական գնահատականներ է տվել ընտրական գործընթացի արդյունքներին, ինչպես նաև Վրաստանի զարգացման և տարածաշրջանային կայունության համար ներկա ընտրությունների նշանակությանը։

Ըստ նրա, Վրաստանում ստեղծվել էին բոլոր իրավական, կազմակերպական ու տեխնիկական պայմանները քաղաքացիների իրական կամարտահայտության համար։

Ազատ և մրցակցային ընտրություններն առաջին անգամ տեղի  են ունեցել համամասնական ըտրացուցակներով, ինչը բերել է քաղաքական կուսակցությունների և նրանց ծրագրերի դերի բարձրացմանը։ Նորարարություն էր նաև էլեկտրոնային տեխնոլոգիաների, ստուգման և ձայների հաշվարկման սարքերի օգտագործումը, ինչը նպաստել է տեղամասերում ընտրական գործընթացի և ձայների հաշվարկի նկատմամբ անմիջական հսկողությանը։ 

Պահպանվել են ընտրությունների այլընտրանքային և մրցակցային սկզբունքները։ Բոլոր կուսակցությունների համար ստեղծվել էին գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավական միասնական պայմաններ։ Իսկ ընտրաթերթիկում  18 կուսակցության առկայությունը ընտրողին լայն ընտրության հնարավորություն էր տալիս։Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում կուսակցություները ընտրական հանձնաժողովների կազմում իրենց ներկայացուցիչներին նշանակելու իրավունք ունեին։ Ինչը և արվել է․ յուրաքանչյուր հանձնաժողովի 17 անդամից 9-ը հանդիսանում էին քաղաքական կուսակցություների ներկայացուցիչներ։ Չնայած նախընտրական փուլի լարվածությանը և բևեռացմանը, բուն ընտրությունները անցել են հանգիստ պայմաններում։Ընտրությունների օրը հայտնաբերված խախտումները տեղերում կանխվել են ընտրական հանձնաժողովների կողմից, իսկ որոշ դեպքերում իրավապահ մարմինները դրանց տվել են իրավական գնահատական ընթացք և հետագա հետաքննության համար։ 

Գնահատելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշանակությունը, Յուրի Նավոյանը նշում է, որ այն ցույց տվեց Վրաստանի ազգային-պետական ինքնության կողմնակիցների հաղթանակը։ Իսկ հասարակությունում նկատվող հետընտրական որոշակի լարվածությունը և միտինգները պայմանավորված են դրսից միջամտության սպասման համախտանիշով, ինչը հաճախ է տեղի  ունեցել Վրաստանի քաղաքական պատմության վերջին տասնամյակներում։Բայց, Յուրի Նավոյանը համարում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը զգուշանում է նոր ցնցումներից, որոնք կխախտեն առկա սոցիալական և տնտեսական կայունությունը և երկիրը կներքաշեն Ռուսաստանի հետ նոր հակամարտության մեջ։

  Այս ընտրությունների գլխավոր դասերից մեկն այն է, որ հե՛նց «Վրացական երազանք» իշխող կուսակցության ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլու և նրա քաղաքական թիմի կողմից իրականացվող քաղաքականությունում Վրաստանի քաղաքացիները տեսան մի ուղի, որը բխում է վրացական ազգային շահերից, այլ ոչ թե հենվում  դրսից արհեստական միջամտության և ներքին ու արտաքին առճակատման մոդելների պարտադրման վրա։ ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարը ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ կարևոր փաստի վրա․ նախընտրական արշավում Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է ընտրութուններից հետո 2008 թ․ «հնգօրյա» պատերազմի մեղավորների նկատմամբ դատական գործընթաց կազմակերպելու և դատի արդյունքում «օսեթին եղբայրներից և քույրերից ներողություն խնդրելու» մտադրության մասին։  Կովկասյան տարածաշրջանը հարյուրամյակներով բզկտվել է ազգամիջյան հակամարտություններից և պատերազմներից, բայց երբեք այդ պատերազմների հրահրողները չեն արժանացել համապատասխան գնահատականի և վերաբերմունքի։

Նույնիսկ Թուրքիան մինչև այժմ հայերից ներողություն չի խնդրել իրականացրած ցեղասպանության համար, ինչը միջազգային համընդհանուր ճանաչման արժանացած փաստ է։ Վրաստանի քաղաքական ղեկավարության ներողության աննախադեպ փաստը և «հնգօրյա» պատերազմի մեղավորներին պատժելը թուլ կտա հաղթահարել ազգամիջյան թշնամանքը և հարևան ժողովուրդների միջև արժանապատիվ երկխոսություն հաստատել։

Այն ավանդ կլինի համագործակցության և փոխշահավետ գործընկերության համար մեծ հնարավորություններ ունեցող տարածաշրջանի կայուն զարգացման գործում։ Յուրի Նավոյանը ընդգծում է, որ ելնելով ազգային շահերից, Վրաստանի ընտրողների մեծամասնությունը հետևություններ է արել երկրի ոչ վաղ անցյալի պատմությունից և «Վրացական երազանքին» պատվիրակել մանդատ կայուն զարգացման, ուրիշ ժողովուրդների նկատմամբ հարգանքի, հարևան պետությունների հետ խաղաղ և պրագմատիկ փոխհարաբերությունների ապահովման համար։

Սա իրավամբ կարելի է վրացական երազանքի իրականացում համարել։ Նրա կարծիքով, հոկտեմբերի 26-ի ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ իրենց նշանակությամբ դրանք դուրս են վրացական շրջանակներից։ Այս ընտրությունների դասերը օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանի մյուս երկրների համար, որ թույլ չտան դրսից արհեստական միջամտություններ, առճակատման օրակարգերի պարտադրում և իրենց պետությունների տարածքները աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի վերածումը, որոնք այդ նույն պետություններին  կործանիչ արդյունքների կարող են հանգեցնել։  

Լրահոս

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին

Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը

Բագան. հազարավոր տաճարների հովիտը

22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում