Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը․ Վարդան Ղուկասյան

Կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, ՀՀ ՄԻՊ–ին և Գլխավոր դատախազին.

«2025 թվականի հոկտեմբերի 21-ից, երբ օրվա իշխանությունը իրականացրեց իր հանցավոր երազանքը` շինծու մեղադրանքներով, ինձ զրկել ազատությունից, ես զրկված եմ նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգեւոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել եւ տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգեւոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։
 
Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի եւ պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագներին։
Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները, զնդանների պահապանները բանտարկել են նաեւ հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը։
Քրիստոսադավ ժողորդավարներն արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար: Արգելել են հպվել իմ Մոր` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։
 
Հուդայասիրտ ղեկավարներն ինչ աստիճանի են վախեցած մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։
Դիմում եմ ժողովրդավար Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող
դեսպաններին.
 
դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են եւ խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջեւ, եթե որեւէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ եւ դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո°րն է լինելու ձեր վերաբերմունքը։
 
Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետեւ, ով հայոց եկեղեցի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», վստահ եմ` առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը` մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին։
 
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
 
15 դեկտեմբեր, 2025 թվական»։

Լրահոս

Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին․ ինչ նպատակով է ծախսվելու այդ գումարը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ
ԱՄՆ-ն զենք է տեղափոխում Վենեսուելա․ WSJ
Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին
Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել մրգավաճառին
Շտապ
Ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
Կարևոր
Թեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում
Իրանի ԱԳ նախարարը կգնա Մոսկվա․ Ադրբեջանում ներում կշնորհեն ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ ագրեսիաների մասնակիցներին (տեսանյութ)
Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է
Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը․ Վարդան Ղուկասյան
Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում. Լևոն Թոքմաջյանը՝ Սևակի արձանի նախապատմության և աղմուկի մասին (տեսանյութ)
Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները․ կադաստրի կոմիտեի ղեկավար
ԵՄ–ի լռությունը բերել է այս մարդկանց` քաղաքական պատվերով բանտարկությանը․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը անգործության է մատնված․ քաղաքացի (տեսանյութ)
Տրոմբի և բարձր ճնշման մասին (տեսանյութ)
Արցախցինեը դիմել են Վեհափառին. Կալլասը կոչ է արել ԵՄ-ին (տեսանյութ)
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 2005 թվականից 62-ամյա հետախուզվողի
«Իսկ իր արարքի համա՞ր քանի ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ

Լրացուցիչ նորություններ

...

Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին․ ինչ նպատակով է ծախսվելու այդ գումարը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ

Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին

Թեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում

Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները․ կադաստրի կոմիտեի ղեկավար

ԵՄ–ի լռությունը բերել է այս մարդկանց` քաղաքական պատվերով բանտարկությանը․ ակցիայի մասնակից (տեսանյութ)

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը անգործության է մատնված․ քաղաքացի (տեսանյութ)

«Իսկ իր արարքի համա՞ր քանի ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Արդյոք կհեռացվի Զանգակատան դպրոցում տեղադրված Պարույր Սևակի արձանը (տեսանյութ)

Ինձ վրա որևէ ճնշում, կոմպրոմատ չկա իշխանությունների կողմից, ես ազատ եմ, խնդիր չկա

Եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է, որովհետեւ՝ եկեղեցու գլխին Քրիստոսն է

Կալասի հետ քննարկել ենք հիբրիդային սպառնալիքների ավելի ուժեղ դիմադրողականության հետ կապված հարցեր

ՈՒՂԻՂ. Միքայել Սրբազանի դատավճռի դեմ բողոքի քննությունը

«Տարեց տղամարդը մնացել է անօթևան․ նվիրատվությունից հետո բնակարանի դռները փակ են իր առջև

Էդ մարդիկ անգամ եկեղեցում մեղա չեն գալիս, չեն ապաշխարում. Գառնիկ Դանիելյան

Seven Visions–ը նվաճել է 5 միջազգային մրցանակ՝ ընդլայնելով դրանց թիվը մինչև 20

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում. Կադիրովը սպասում է Պուտինի առաջարկին

Bild. Կիևը պատրաստ է ընտրություններ անցկացնել և հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

Ահռելի աշխատանք ա կատարվել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում, մեր ԲԿ-ների մակարդակը այսպես պիտի բարձրացնենք