Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորակառույց դպրոցները արտահայտում են մտածողության փոփոխությունը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր` ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:


Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այն նախատեսված է 286 աշակերտի համար և վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների համար Կառավարության կողմից հատկացվել է ավելի քան 235 մլն դրամ։


Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղարշապատ համայնք և ծանոթացել Տ-3-29, /Մ-5/ (Զվարթնոց թաղամաս) – /Հ-13/ ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 480 մլն դրամ։ Նշվել է, որ ճանապարհահատվածում տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ և ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։


Վարչապետն Արարատի մարզում նախ ծանոթացել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Այն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Արդյունքում՝ Հայանիստ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին՝ Հայանիստի միջնակարգ դպրոցի կառուցման առիթով և ընդգծել, որ նման դպրոցների կառուցումը և բացումը լոկալ տեղային իրադարձություն չէ՝ նոր նախագծով, զրոյից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մաս են։ «Ըստ էության, մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն՝ նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։ Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի է ունենում մեր մտածողության մեջ, որն այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։ Իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը, ընդհանրապես, արտահայտում են մեր նոր մտածողությունը, և դպրոցն այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է»,- ասել է վարչապետը՝ շեշտելով դպրոցաշինության այս գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։


Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև այս ամենն առաջին հերթին նրանց կատարած աշխատանքի շնորհիվ է․ «Ամեն ինչը, ինչի մասին խոսեցի, ցանկացած գույք, աշխատավարձ՝ հենց այդ մարդկանց աշխատանքի արդյունքում է ձևավորվում։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ գնահատմանն արտահայտենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են, աշխատում են և պիտի աշխատեն, որպեսզի այս արդյունքը չմնա ստատիկ վիճակում, այլ զարգանա, նոր արդյունք և զարգացում բերի Հայաստանի Հանրապետությանը»։


Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաններին, առաջին հերթին աշակերտներին և ընդգծել, որ այս նոր դպրոցը նաև արտահայտում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սերն իրենց նկատմամբ․ «Մենք այսպիսով մեր սերն ենք արտահայտում ձեր նկատմամբ, որպեսզի դուք սովորեք մի դպրոցում, որը սիրում եք և այնտեղ էլ զգաք, որ ձեր պետությունը, ձեր հայրենիքը ձեզ է սիրում։ Եվ այդ փոխադարձ սիրով քաղաքացին ու պետությունը պետք է հավետ կապվեն իրար հետ»։


Արաքս համայնքում երկրի ղեկավարը ներկա է գտնվել Ակնաշենի կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Կառավարության «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված Ակնաշեն բնակավայրի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 320 մլն դրամ։


Մեծամոր համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 911 մլն դրամ: Զեկուցվել է, որ 2024 թ.-ին իրականացվել է 1.8 կմ ճանապարհային պատվածք, իսկ 2025 թ.-ին՝ 2.1 կմ երկշերտ ճանապարհային պատվածքը: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։


Նիկոլ Փաշինյանն Արմավիր համայնքում ներկա է գտնվել Նորավան բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 մլն դրամ:


Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել նաև «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարին ներկայացվել է Արմավիր համայնքի Բաղրամյան 39 և «Նորք» թաղամասի ներդրումային ծրագիրը, որին հաջորդել է հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից և այն գնահատվում է մոտ 130 մլն դոլար: Նախագիծը կյանքի է կոչվում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։

Լրահոս

Ռետրո լեգենդ․ Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է (լուսանկարներ)
Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել
Իրանի նոր գերագույն առաջնորդն ուժի մեջ է թողել հոր որոշումները
Կենդանակերպի 2 նշան, որոնք ապրիլին կյանքը կսկսեն մաքուր էջից
Որքան անորակ է խաղաղությունը` հիմնված միակողմանի զիջումների վրա, այնքան այն անհուսալի է. Հակոբ Բադալյան (տեսանյութ)
Չարիքի իշխանությունը պարտվելու է. կառավարությունը կրկես չէ, վարչապետն էլ՝ ծաղրածու. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին հնարավորություն ունենք հեռացնելու միմիայն փողոցով, այլ տարբերակ չկա (տեսանյութ)
5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով. Արթուր Խաչատրյանը ներկայացնում է տնտեսական թեզերը (տեսանյութ)
Մի’ վախեցեք ամենավախկոտներից. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Այս իշխանության թիրախը ազգային արժեքներն ու բարոյականությունն են, ուզում են վերարտադրվել (տեսանյութ)
Ո՞րն է «իրական Հայաստանը», այն, որը չունի բանակ, Եկեղեցի, կախված է Ալիևից ու Էրդողանից. Սաղաթելյան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. «Հայաստան» դաշինքը վարչապետի իր թեկնածուին է ներկայացնում
Մեծ ողբերգություն չի իրենց չմասկացելը, իրենք խուսափում են մրցակցել (տեսանյութ)
Մեծ խաղ․ Թրամփ, Իրան և նոր պատերազմի վտանգ. Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի ՄԻՊ-ին (տեսանյութ)
Մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը. Սա չդադարող սադիզմ է. հայտարարություն
TOP 20. Ազարյանի լեգենդար հնարքից մինչև հրթիռային հարվածներ, պատերազմի տեսարաններ և քաոս
Պետք է լինեին խելամիտ ու խոհեմ ու չնեղացնեին իրենց երկրպագուին....(տեսանյութ)
Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու խնդրանքը
Կարևոր
Էրիկ Ալեքսանյանը, Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել

Լրացուցիչ նորություններ

...

Որքան անորակ է խաղաղությունը` հիմնված միակողմանի զիջումների վրա, այնքան այն անհուսալի է. Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Չարիքի իշխանությունը պարտվելու է. կառավարությունը կրկես չէ, վարչապետն էլ՝ ծաղրածու. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին հնարավորություն ունենք հեռացնելու միմիայն փողոցով, այլ տարբերակ չկա (տեսանյութ)

Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով. Արթուր Խաչատրյանը ներկայացնում է տնտեսական թեզերը (տեսանյութ)

Մի’ վախեցեք ամենավախկոտներից. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

Այս իշխանության թիրախը ազգային արժեքներն ու բարոյականությունն են, ուզում են վերարտադրվել (տեսանյութ)

Ո՞րն է «իրական Հայաստանը», այն, որը չունի բանակ, Եկեղեցի, կախված է Ալիևից ու Էրդողանից. Սաղաթելյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. «Հայաստան» դաշինքը վարչապետի իր թեկնածուին է ներկայացնում

Մեծ ողբերգություն չի իրենց չմասկացելը, իրենք խուսափում են մրցակցել (տեսանյութ)

Մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը. Սա չդադարող սադիզմ է. հայտարարություն

Էրիկ Ալեքսանյանը, Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել

Հարվածներ ու սպառնալիքներ՝ համաշխարհային լարում. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Փաշինյանի հայտարարություն, ընդդիմության քայլեր և ողբերգություն Հալեպում․ օրվա լուրերը

Գյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)

«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ)

Մեծագույն պատիվ է նոր դեսպանությունների բացման առիթով Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Փաշինյանը բացեց փակագծերը. Հասարակության անելիքը պարզ է (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

«Հայաստան» դաշինքը վաղը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը

Մեզ աստվածային խաղաղություն է պետք․ Հայր Ասողիկ