Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրական ամբողջ գործընթացը զանազան միջոցներով ու եղանակներով վերից վար խեղաթյուրվելու է. Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ժամանակն է գիտակցելու, որ ներկայիս պայմաններում Հայաստանում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումը փաստացիորեն բացառված է, և դրանց միջոցով իրավիճակ փոխելու հնարավորություն չկա։ Մենք ապրում ենք կվազի-բռնատիրությունում, որտեղ՝


• սահմանադրական կարգը և իշխանությունների տարանջատման տարրական սկզբունքները համակարգային կերպով խախտված են.


• իրավապահ համակարգը բոլոր մակարդակներում և օղակներում վերածվել է իշխող խմբավորման պարզ կամակատարների և դադարել է ծառայել օրենքին՝ վերածվելով խունտայի քաղաքական կամքը իրականացնող պատժիչ մեխանիզմի.


• ազգային անվտանգության ամբողջ ենթակառուցվածքը զբաղված է ոչ թե պետության և ժողովրդի շահերի պաշտպանությամբ, այլ իշխող խունտայի շահերը սպասարկելով, ինչը հակասում է ազգային անվտանգության և՛ իրավական, և՛ իսկական, բուն հիմունքներին.


• զանգվածային բռնաճնշումներ են ընթանում Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և հայ հոգևորականության՝ եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների դեմ՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը, հիմնարար և կրոնական ազատությունների պաշտպանությունը, ՀԱԵ-ի պատմական ինքնավարությունը և ներկա իրավական կարգավիճակը։


• քաղաքական դրդապատճառներով իրականացվում են քրեական հետապնդումներ և կամայական կալանքներ, այդ թվում՝ հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձանց նկատմամբ։


Այսպիսի իրավաքաղաքական պայմաններում ի՞նչ ընտրությունների մասին կարող է առհասարակ խոսք լինել։ Պարզ չէ՞, որ ընտրական ամբողջ գործընթացը զանազան միջոցներով ու եղանակներով վերից վար խեղաթյուրվելու է և հիմնավորապես կեղծվելու, իսկ ժողովրդի կամարտահայտությունը օրինական և վստահելի բնույթ չի կրելու։ Բախվելու ենք համակարգված խեղաթյուրումների, վարչական և ուժային ռեսուրսի չարաշահումների, տեղեկատվական մեքենայությունների, ինչպես նաև լայնածավալ ընտրական կեղծիքների հետ։


Այսպիսի պայմաններում ընտրությունները վերածվելու են ընդամենը իշխանության լեգիտիմացման կեղծ ու վտանգավոր գործիքի։


Հետևաբար, նախ պետք է ապահովել նվազագույն նախադրյալներ, որոնք կերաշխավորեն ազատ ընտրությունների անցկացումը, այնուհետև միայն անցկացնել ընտրություններ։ Մասնավորապես, անհրաժեշտ է սկզբում վերականգնել սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատումը, դատական և իրավապահ համակարգերի ապաքաղաքականացումը։


Միայն այդ պայմանների իրական ապահովումից հետո կարելի է խոսել ընտրական գործընթաց սկսելու մասին։ Այսօր նման պայմաններ չկան, իսկ խունտան երբեք դրանք չի տրամադրի։


Հ.գ. Այս նախազգուշացումս ուղղված է հատկապես «ընտրություններին» գլխապատառ նախապատրաստվող ընդդիմադիր ուժերի ղեկավարությանը։ Եվս մեկ անգամ խաբվելը մահացու կլինի։

Լրահոս

Մակրոնը Չինաստանին սպառնացել է սակագներով
Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Ռոնալդուն զանգահարել է Թրամփին
Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել
Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը
Հավայան կղզիներում հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունեցել. ինչ է հայտնի
Ընտրական ամբողջ գործընթացը զանազան միջոցներով ու եղանակներով վերից վար խեղաթյուրվելու է. Այվազյան
Եկեղեցին չի ներգրավվում իշխանության պարտադրած սադրանքի դաշտ․ Սուրեն Սուրենյանց
Որը կարող է լինել ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմը ՆԱՏՕ-ի նոր պատերազմի դեպքում. ԶԼՄ
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն
Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել
Ուկրաինացի քաղաքական գործիչը հայտարարել է` ԱՄՆ-ն մտադիր է հեռացնել Զելենսկուն
Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա
Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են. Աբրահամյան
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
Լույսը վառի´ր. Հյուր գնալու նուրբ արվեստը (տեսանյութ)
Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում
Զապորոժյեի ատոմակայանը հաստատել է` ճառագայթման սպառնալիք չկա
ԱՄՆ միջնորդությունը Ուկրաինայում հաջողության հավանականություն ունի. Ֆիդան
Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը․ ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին չի ներգրավվում իշխանության պարտադրած սադրանքի դաշտ․ Սուրեն Սուրենյանց

Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել

Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են. Աբրահամյան

Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան

Շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». Տեր Ասողիկ

Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցները և Վահագն Խաչատուրյանը ծնկի չեն իջել․ Էդգար Ղազարյան

Գյումրիում ձևավորվում է նախադեպ՝ երկրի ղեկավարը ցանկացած պահի կարող է գալ ձեր տուն, ձեզ դուրս հանել ձեր տնից. Ռուբեն Մելիքյան

Դուք Նիկոլին եք համարում ընդդիմությու՞ն, թե՞՝ խորհրդարանական ընդդիմությանը․ Էդուարդ Շարմազանով

Մեր պայքարը ավելիով եղել և մնում է քաղաքակրթական․ Բագրատ Սրբազան

Ինչպիսի խայտառակություն, եթե Վեհափառին ընդունող ֆրանսիական պաշտոնյաներն իմանան՝ ինչ կտտանքների է ենթարկվում Հայաստանում Եկեղեցին․ Լիլիթ Գալստյան

Իշխանությունը մարդկանց թիրախավորում է, որ հանրային աջակցությունից զրկի ու հարձակվի․ Վարդանյան

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»․ քաղաքագետ

Ինչ շարժառիթ է ընկած Արշակ Սրբազանի շուրջ այս ռեժիմի անբարո գործուղությունների հիմքում․ Աշոտյան

Վեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ Դանիելյան

Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին․ Անդրանիկ Թևանյան

Այսօրվա բանավեճերը իշխանության և «ընդդիմության» միջև ոչ միայն ժամանակավրեպ են, այլև շեղող ու մոլորեցնող․ Արմեն Այվազյան

Փաշինյանի հրապարակած փաստաթղթերից պարզ դարձավ, որ ստում է․ Աշոտյան (տեսանյութ)

Ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված է ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ․ Հայրապետյան

ՔԿ հերքել է սկանդալային տեսանյութի հետ Արշակ Սրբազանի կապը

Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը․ քաղաքագետ