Գյումրիի Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցում Արմավիրի թեմից ժամանած Մկրտիչ քհն. Մուշադյանը զեղչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Շիրակի կալանավորյալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։ Ի պատասխան դրան, ներսում մի քանի քաղաքացի սկսեցին վանկարկել նրանց անունները, մի երիտասարդ աղջկա դուրս հանեցին։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագի ընթացքում զեղչել Վեհափառ հայրապետի անունը և Փաշինյանն իր հետ «շրջիկ» քահանաներ է բերել՝ պատարագ մատուցելու։








