Զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են: Այս մասին Euromedia24-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներն են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։
Վերջիններս բերման են ենթարկվել հենց աշխատավայրից և ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կատարում էր առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։








