«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լրջորեն մտածում է ամռանը կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Diario Sport-ը:
Եթե Իսպանիայի չեմպիոնը նոր պայմանագիր չառաջարկի, Լեհաստանի ազգային հավաքականի 37-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտ կտա ֆուտբոլիստի կարիերային:
Լևանդովսկին իրեն չի պատկերացնում այլ ակումբում: Կարևոր է նաև այն, որ ֆուտբոլիստն ու իր ընտանիքը շատ լավ են զգում Բարսելոնայում:
Լեհը, հանուն կատալոնական ակումբում մնալուն, պատրաստ է անգամ քիչ խաղաժամանակ ունենալ, երկրորդական ֆուտբոլիստ դառնալ:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի Լևանդովսկիին:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 7 գոլ:








